• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Տնակներում բարձրացող աղոթքը

Մարիամ Սարգսյան 13:30 | 10.03.2022
Մարիամ Սարգսյան 13:30 | 10.03.2022
Erebuni church

Երեւանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների այգու վերջնամասում բետոնե արգելապատնեշներ են: Համայնքում շատերը չգիտեն, որ դրանց հետեւում Սուրբ Մեսրոպ եկեղեցու կիսակառույցն է: Իսկ հարեւանությամբ հերթով «երկինքը քերել են սկսում» տարբեր բարձրահարկ շենքեր:

Անավարտ եկեղեցին համբերատար իր հերթին է սպասում: Մոտ 15 տարի է՝ այդ վիճակում է: Բարերարների մահից հետո շինարարաությունը դադարեցվել է, բայց համայնքի հոգեւոր կյանքը դրանից չի տուժել:

Սուրբ Մեսրոպի կառուցման համար տարածքում տեղադրված փոքրիկ տնակներից, որոնցում ժամանակին բնակվել են շինարարաները, այժմ օգտվում են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները:

Erebuni churchՏնակներից մեկում տարիներ շարունակ ամեն չորեքշաբթի եւ ուրբաթ ժամերգություններ եւ աստվածաշնչյան ընթերցումներ են անցկացվում: Տեր Զգոն քահանան մոտ 15 տարի շաբաթական երկու անգամ եկեղեցու վերածված տնակում ժամերգության կարգ է կատարում, պատասխանում եկեղեցու այցելուների տարաբնույթ հարցերին՝ տոների նշանակությունից մինչեւ թշնամուն սիրել-չսիրելու ընտրություն:

Տեր Զգոնը վստահ է՝ տարատեսակ մոլորություններից ժողովրդին հետ պահելու լավագույն ձեւը նրանց մատչելի լեզվով խոսելն ու Աստծո խոսքը բացատրելն է:

«Եկեղեցուց չհեռանալու հիմնական միջոցը ժողովրդին հոգեւոր գիտելիքի փոխանցումն է, որը բացում է մարդկանց աչքերը եւ ուղղորդում դեպի ճշմարտություն: Տարբեր աղանդավորական շարժումներն օգտվում են այդ գիտելիքի պակասից կամ բացակայությունից: Երբ մարդը հոգեւոր գիտելիքներ ունի Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, նրան անհնար է խաբել, մոլորեցնել»,- ասում է Տեր Զգոն քահանան ու ընդգծում՝ համբերատար մոտեցում է անհրաժեշտ:

Erebuni churchՏեր Զգոնը այդ նպատակով հաճախ նաեւ համայնքի մանկապարտեզներ ու դպրոցներ է այցելում, լսում աշակերտներին, պատասխանում նրանց հարցերին:

Երեցկինը՝ Իրինա Աղաջանյանը, տարիներ շարունակ ամուսնու հետ մասնակցում է ժամերգություններին: Հիշում է՝ երբ դեռ նոր էր փոքրիկ երկաթե տնակը յուրօրինակ եկեղեցու վերածվել, ժամերգությանը 2-3 հոգի էին ներկա լինում, որոնցից մեկն ինքն էր: Այժմ եկեղեցին հավատարիմ հետեւորդներ ունի: Երեցկնոջ նկարագրությամբ՝ մի ընտանիք են դարձել:

Իրինա Աղաջանյանը վստահ է՝ հոգեւոր կրթությունը մարդը պիտի մանկուց ստանա: Հենց այդ նպատակով էլ արդեն մի քանի տարի է՝ փոքրիկ տնակները նաեւ որպես կրթօջախներ են ծառայում: Էրեբունի համայնքի երեխաները «Ոսկեհատիկ» կոչվող կենտրոնում լեզուներին, մաթեմատիկային ու մայրենիին զուգահեռ ասեղնագործություն եւ ուլունքագործություն են սովորում, հոգեւոր դաստիարակություն ստանում:

«Մենք միշտ մարդկանց առողջություն ենք մաղթում՝ նկատի ունենալով միայն մարմնականը, մինչդեռ կարեւոր է նաեւ մտքի ու հոգու առողջ լինելը: Եթե հոգին է հիվանդ, շատ ավելի բարդ է: Երեխան պետք է հոգեւոր կրթություն ստանա, որ հասուն կյանք մտնելիս «չկոտրվի»»,- վստահ է երեցկինը:

Կրթօջախը, սակայն, միայն դպրոցահասկաների համար չէ: Այստեղ այցելում ու ձեռքի աշխատանք են սովորում նաեւ համայնքի մեծահասակ բնակիչները: Նրանցից շատերի մազերը տնակի պատերի ներսում են սպիտակել: «Ոսկեհատիկը» կազմակերպում է ուխտագնացություններ, բարեգործական այցեր մանկատներ ու ծերանոցներ, ներկայացումներ է բեմադրում: Բոլոր տարիքային խմբերին համապատասխան դասագրքեր, ծրագրեր ու մեթոդներ են կազմվել:

Erebuni churchՄարգարիտա Հովհաննիսյանը մոտ 10 տարի համայնքի բնակիչներին կրթում է հոգեւոր գիտելիքներով, սովորեցնում ձեռագործություն: Կրթօջախում ու հոգեւոր համայնքում քահանայի ու երեցկնոջ «աջ ձեռքն է»: Մարգարիտան պատմում է, որ այս տարիներին չեն սահմանափակվել միայն «Ոսկեհատիկ»-ի աշխատանքներով:

Տարբեր հոգեւոր միություններ են հիմնել, որոնցից յուրաքանչյուրը մի գործով է զբաղվում՝ բարեգործական այցելություններ, հոգեխնամ աշխատանքներ Էրեբունու բանկիչների հետ, որ համայնքում որեւէ մեկն անուշադրության չմատնվի: Երիտասարդաց միության գործունեության նպատակն էլ երիտասարդներին եկեղեցուն ու հոգեւոր կյանքին մոտ պահելն է: Վերջիններս մասնակցում են համայնքային զարգացման ծրագրերին, եկեղեցական տոների ու միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին:

Համայնքի բնակիչները հավատով սպասում են՝ մի օր եկեղեցին փոքրիկ տնակից կտեղափոխվի լիովին պատրաստ կառույց, ու հարեւանությամբ հնչող շինարարության ձայները կփոխարինվեն Սուրբ Մեսրոպի զանգերի ղողանջով:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խրամորթում ադրբեջանական գնդակոծումից քաղաքացի է վիրավորվել
հաջորդը
Կիեւը Երեւանին հորդորել է կասեցնել ռուսական «Միր» համակարգը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023
  • Ռուսաստանը մինչեւ 2025-ը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

    18:38 | 29.03.2023
  • Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթեր՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին

    17:57 | 29.03.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    14:59 | 29.03.2023
  • Եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, չենք կարողանա միջամտել․...

    14:16 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա