• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նոր ցուցադրություն Ալավերդու պատկերասրահում

Տաթեւիկ Ճուղուրյան 11:45 | 21.03.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 11:45 | 21.03.2022

Մարտի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում կանանց տոներին նվիրված ցուցահանդես էր բացվել։ Ներկայացված էին տարածաշրջանի՝ Ալավերդու, Օձունի, Շամլուղի եւ Շնողի սկսնակ եւ ավագ սերնդի տասը նկարիչների աշխատանքներ։

Մասնակիցներից Վարդան Վարդանյանը քառասուն տարի գեղանկարչությամբ է զբաղվում։ Նա Շնողի արվեստի դպրոցում նկարչություն է դասավանդում։ Անհատական ցուցահանդես 1993-ին է ունեցել՝ նույն վայրում։ Ստեղծագործողների նման հանդիպումներն էլ առաջին հերթին խթան, ապա մտքերի փոխանակման եւ միմյանցից սովորելու լավ հնարավորություն է համարում։

Vardan VardanyanԸստ նկարչի՝ ստեղծագործելուն ոչինչ չի կարող խանգարել, որովհետեւ «ով նկարել է ուզում, կտավ ու յուղաներկ է փնտրում, իսկ ով չի ուզում՝ միայն պատճառաբանություն»։

Երիտասարդ արվեստագետ Մարգարիտա Վերանյանը ցուցահանդեսին ներկայացել էր իր նախորդ տարվա աշխատանքներով։ Նրա գործերը հիմնականում գրաֆիկական են։

Margarita VeranyanՄարգարիտայի կարծիքով՝ «համացանցի դարում», երբ մարդիկ մի տեսակ կաղապարված են ապրում, կենդանի շփումներն ուղղակի անհրաժեշտություն են դարձել։

«Քեզ համար բացահայտում ես մարդկանց։ Ու մի օր էլ կարող ես զանգել, հանդիպել եւ համատեղ մի ուրիշ լավ գործ անել։ Իսկ ընդհանրապես տեղի նկարիչներին ակտիվացնելու համար պետք է «դուրսն ու ներսը խառնել իրար», այսինքն՝ մեծ քաղաքներից այստեղ ցուցահանդեսներ բերել ու հակառակը։ Լայն շփումներ են պետք, ինչն էլ միանշանակ ստեղծագործելու ազդակ է դառնում»,- ասում է նկարիչը։

Alaverdi exhibition
Alaverdi exhibition
Alaverdi exhibition

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 10-ը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր
հաջորդը
Փառատոնը մեկտեղել է 15 երկրների հայ բանաստեղծներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն