• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

«Օձի կծածից»՝ 1000 շիշ գինի

Մարիամ Սարգսյան 14:00 | 22.03.2022
Մարիամ Սարգսյան 14:00 | 22.03.2022

Խաղողի 1000 վազ ու դրանից ստացված մոտ 1000 շիշ գինի: Single vinеyard գաղափարը, համաձայն որի՝ գինին ստանում են միայն մեկ այգու խաղողից, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում էլ է տեղ գտել: Ծրագիրն այնտեղ առաջին անգամ մշակել ու կիրառել է գինեգործ Արտեմ Պարսեղյանը:

Կյանքի սկզբում Ռուսաստանում ապրած Արտեմը Երեւանի պետական համալսարանի կենսաբանության բաժնում է սովորել, որտեղ էլ սկսել է ուսումնասիրել գինու մանրէաբանությունը: Այդ խմիչքի հանդեպ հետաքրքրությունն էլ Արտեմին հասցրել է Եվրոպա՝ գինեգործության նրբությունները սովորելու:

Artem Parseghyan«2011-ին Էրազմուս Մունդուսի Vinifera Euromaster Masters of Viticulture մագիստրոսական ծրագրով մեկնեցի Եվրոպա: Առաջին տարին սովորեցի Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Montpellier SupAgro համալսարանում, երկրորդ տարին՝ Գերմանիայի Geisenheim University-ում»,- «Ալիք Մեդիա»-ին պատմում է Արտեմը:

Սրանով, սակայն, Արտեմի ուսումնառությունը չի ավարտվել: Նա գործնական գիտելիքներ է ստացել նաեւ Պորտուգալիայում: Այդ ժամանակ էլ գինեգործն ընրության առջեւ է կանգնել՝ աշխատել Եվրոպայո՞ւմ, թե՞ վերադառնալ հայրենիք ու գիտելիքը ծառայեցնել ծննդավայրում: Ընտրեց երկրորդ տարբերակը:

Վերադառնալով Հայաստան՝ Արտեմը միացել է «Տրինիտի կանյոն այգիներ»-ի թիմին՝ դառնալով ընկերության գլխավոր գինեգործը: Քանի որ «Տրինիտին» Աղավնաձորում է, Արտեմի կապն ամրապնդվել է գյուղի հետ, մի օր էլ որոշել է սեփական գինեգործարանը հիմնել:

Եվրոպայից Երեւան, Երեւանից՝ Աղավնաձոր

2020-ին Արտեմը վերջնական որոշել է ընտանիքի հետ տեղափոխվել Աղավնաձոր ու մշտական բնակություն հաստատել: «Մոտ 150 տարվա վազեր ունեցող այգի գնեցինք ու սկսեցինք աշխատել: Այգում մոտ 1000 վազ կա, ինչից էլ առաջացավ ապրանքանիշի անունը՝ «Հազարվազ»»,- ասում է Արտեմը:

Դարուկես կյանք ապրած այգին հասցրել է սեփական լեգենդն ունենալ: Այն գտնվում է գյուղի՝ «Օձի կծած» կոչվող տարածքում: Պատմում են, թե ժամանակին մի քանի գյուղացիներ փորձել են գողանալ այգու բերքը, օձերն էլ տեսել, կծել են գողերին: Այդպես է տարածքը ստացել իր անունն ու այսօր էլ տեղ գտել նաեւ «Հազարվազի» շշերի պիտակներին: «Օձանշանից» բացի՝ մեկ այլ պիտակ էլ կա, ինչի բացատրությունը թողնում են ըմպողին:

wine label«Հազարվազը» սպառվում է Հայաստանում: Արտեմն ասում է՝ արտադրության ծավալները հազիվ թե ավելանան, քանի որ կարեւոր խնդիր ունեն՝ պահպանել մեկ այգուց ստացվող բերքի արտադրության գաղափարը:

«Այսօր շուկայում շատ գինիներ կան, որոնք պատրաստվում են տարբեր այգիների՝ տարբեր ծագումներ ունեցող խաղողներից: Դրանք կարող են շատ որակյալ լինել, բայց չեն փոխանցում այն յուրահատկությունը, որ տալիս է կոնկրետ տարածքի հողի կազմը, կլիմայական պայմանները, լանդշաֆտը: Մենք շեշտադրում ենք խաղողի որակն ու բերքատվությունը»,- մեկնաբանում է գինեգործը:

Խաղողագործից՝ գինեգործ

Ըստ Արտեմի՝ single vinеyard գաղափարը կարող է մեծ տարածում ստանալ՝ օգնելով գյուղացիներին գինեգործությունը դաձնելու եկամտի կարեւոր աղբյուր: Դա նաեւ հնարավորություն կընձեռի ազատվելու ամեն տարի խաղողի սպառման դժվարություններից:

«Գյուղացին ամբողջ տարին աշխատում է, հետո խաղողի մեկ կիլոգրամը վաճառում, օրինակ, 200 դրամով: Մինչդեռ կարող է սկսել գինու սեփական արտադրությունն ու վաճառել մի քանի անգամ ավելի բարձր գնով: Այդպիսով խաղողը կմնա գյուղում եւ արտադրանք կդառնա, մրցակցություն կառաջանա»,- նշում է գինեգործը:

grapeԱրտեմն ու գործընկերները համագործակցում են մարզի երիտասարդների հետ, որոնք «Տրինիտիի» գործարանում գինեգործի հմտություններ են ստանում: Նաեւ օգնում են գյուղացիական տնտեսություններին՝ սկսելու սեփական արտադրությունը:

«Աղավնաձորը խաղողի մեծ պաշարներ ունի, բայց գինեգործներ գրեթե չկան: Մենք էլ ենք ծրագրեր անում՝ փորձելով գյուղացիներին խաղողագործներից դարձնել գինեգործներ: Այդ երկուսը միշտ իրարից անկախ են եղել. մարդիկ իմացել են կա՛մ խաղող մշակել, կա՛մ գինի պատրաստել»,- ասում է Արտեմը:

Գինեգործության ոլորտի աշխուժացումն այդ տարածքում կարող է նպաստել նաեւ, որ երիտասարդները չլքեն գյուղը: Արտեմը նշում է, որ գյուղական համայնքներում կրթության որակն է ցածր, ինչն էլ խանգարում է նաեւ Երեւանի ապակենտրոնացմանը: «Տեղում տնտեսության զարգացումը կարող է ազդել նաեւ այդ խնդրի լուծման վրա»:

Ինչ վերաբերում է Աղավնաձորը Հայաստանի գինեգործական կենտրոն դարձնելուն, նա նշում է, թե վերջին տարիներին այն ավելի ու ավելի է հայտնի է դառնում։ «Արդեն իսկ մի քանի արտադրողներ կան, որոնց գինիներն արտահանվում են ամբողջ աշխարհում: Այդ գինիների պիտակներին կա Աղավնաձորի անունը: Հուսամ՝ 5-10 տարվա ընթացքում Աղավնաձորում կշահագործվեն գինու մի քանի լուրջ արտադրություններ, դրան զուգահեռ գյուղացիական մի քանի տնտեսություններ կսկսեն զբաղվել գինեգործությամբ»,- ամփոփում է Արտեմ Պարսեղյանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստան ապօրինի տեղափոխվել է 2389 երեխա
հաջորդը
Թիրախում սննդի անվտանգությունն է

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա