• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

ԽՍՀՄ. թակելով անցյալի դռները

Մարիամ Սարգսյան 12:30 | 30.03.2022
Մարիամ Սարգսյան 12:30 | 30.03.2022

ԽՍՀՄ-ը կարոտե՞լ, թե՞ մերժել: Անկախության սերունդը սեփական «հետաքննությունն» է անում, եւ ինքն իր համար գտնում հարցի պատասխանը: «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում 3.0» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2021-ի դեկտեմբերին ու կավարտվի այս տարվա ապրիլին:

Շիրակի, Տավուշի, Երեւանի 224 աշակերտ ու 33 ուսուցիչ մասնակցել են «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության ծրագրին՝ նախագծային կրթության մեթոդով ուսումնասիրելով խորհրդային ու հետխորհրդային շրջանների պատմությունը:

Ester Hakobyan«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանն ասում է՝ ծրագիրն աշակերտներին օգնում է հասկանալու, որ պատմական յուրաքանչյուր ժամանակաշրջան իր հետքն է թողնում: Ապրելով կոնկրետ ժամանակահատվածում՝ մարդը միայն դրա արդյունքը չէ, այլ գալիս է պատմությունից եւ պետք է իմանա՝ ինչպես է այն անդրադառնում իր վրա:

Թակելով պատմության դռները

Նախ վերապատրաստման եռօրյա դասընթաց են անցել ծրագրին դիմած ուսուցիչները, ապա ներգրավվել են աշակերտները: Ծրագրի՝ բանավոր եւ տեղական պատմության գծով փորձագետ Լուսինե Խառատյանը նշեց, որ ուսուցիչներին եւս գրավել է նոր մեթոդներով աշխատելու, պատմությանը նորովի անդրադառնալու հնարավորությունը: Բացի այդ՝ նոր չափորոշիչով նախագծային ուսուցումը դառնալու է կրթության պարտադիր բաղադրիչ, եւ ծրագրի շնորհիվ ձեռք բերված հմտությունները կիրառելի կլինեն հետագա աշխատանքում:

Lusine Kharatyan«Ուսուցիչներին վերապատրաստել ենք երկու՝ բանավոր պատմության եւ տեղական պատմության մեթոդով աշխատելու ուղղություններով: Ոչ վաղ անցյալի դրվագների մասին դասագրքերում կարդալու փախարեն աշակերտները բանավոր պատմության մեթոդով զրուցել են խորհրդային շրջանում ապրած մարդկանց հետ, գրանցել նրանց անձնական հիշողությունները այդ ժամանակի մասին, ծանոթացել ընտանեկան արխիվներին եւ հարցազրույցների միջոցով փորձել հասկանալ ժամանակաշրջանը»,- մանրամասնում է Խառատյանը:

Ըստ տեղական պատմության մեթոդի՝ աշակերտներն իրենց համայնքում ընտրում են որեւէ կոնկրետ հուշարձան, կոթող, շինություն, որն ունեցել է խորհրդային անցյալ ու հետխորհրդային շրջան: Այդ կառույցի վերաբերյալ հիշողություններ ձայնագրելով, լուսանկարներ գտնելով՝ սեփական փորձով ծանոթանում են համայնքի պատմությանը խորհրդային եւ հետխորհրդային շրջանում:

sovet history
sovet history
sovet history

«Կոնկրետ կառույցների կամ տեղանքների անվանափոխությունները եւս շատ բան կարող են պատմել: Աշակերտներն իրենք են պրպտում ու տեղեկանում, որ, օրինակ, Երեւանի Մաշտոցի պողոտան նախկինում Լենինի պողոտա է կոչվել: Կառույցը մի մեծ համակարգի մաս է, որի միջոցով հնարավոր է հասկանալ նաեւ հսկայական երկրի կապերը, գաղափարախոսությունը. պատկերացնել ժամանակաշրջանների խզումները»,- նշում է Խառատյանը:

Երեկոյան 7-ին՝ Նորքի կինոթատրոնի մոտ

Երեւանի Նոր Նորք համայնքի թիվ 134 հիմնական դպրոցի աշակերտները, որ ներկայանում են «Նոր սերնդի ներկայացուցիչներ» թիմով, «վերականգնել են» Նորքի կինոթատրոնը: Դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Խաչատրյանն ասում է՝ մեծ ոգեւորությամբ են ծրագիրն իրականացրել, դպրոցում էլ երկու թիմերի միջեւ է մրցույթ անցկացվել, թե աշակերտական որ խումբը պետք է մասնակցի նախագծին:

sovet historyԱշակերտները պատմում են, որ Նորքի զանգվածում կինոթատրոնը շատ հայտնի վայր է եղել, այնտեղ են ժամադրվել: Հիմա նախկին կինոթատրոնն ավերվել է, վերածվել աղբանոցի: «Նոր սերնդի ներկայացուցիչները» փնտրել, գտել են այն նկարները, որոնք հայտնաբերվել են արխիվում եւ էլեկտրոնային հարթակներում:

Այդքանով նրանց աշխատանքը չի ավարտվել: Վերջում 3D մոդելավորման ու ծեփամածիկի միջոցով վերականգնել են ամբողջական կառույցը:

sovet history«Ուսումնասիրության ընթացքում Երեւանի հանդեպ սերն էլ է աճել, հիմա ավելի ուշադիր ենք ամեն շինության ու փողոցի հանդեպ: Տեղափոխվել ենք ժամանակի միջով, ապրել ԽՍՀՄ-ում ու վերադարձել ներկա»,- ասում է թիմի անդամներից Ռուբենը: Ավետիսն էլ հավելում է՝ մինչեւ ծրագրին մասնակցելը պատմությունը սովորական առարկա է եղել, բայց պարզվում է՝ այն միայն դասագրքով չի սկսվում կամ ավարտվում, հաճախ «շոշափելի» է: Դասընկերներից Բենն էլ ոգեւորությամբ շարունակում է՝ ծրագիրը ոչ միայն օգնել է նոր գիտելիքներ ստանալու, այլեւ թիմային աշխատանքում նոր հմտություններ ձեռք բերելու:

Կոտրելով կաղապարներ

Էսթեր Հակոբյանն ընդգծում է՝ նման ձեւաչափերում ներգրավվելն աշակերտներին օգնում է ինքնուրույն մտածելու, քննադատելու, բանավիճելու: «ԽՍՀՄ-ում կրթությունը համարվում էր շատ որակյալ, եւ երկար տարիներ այդ մոտեցումը կար: Անցնող տարիներին մենք սկսեցինք կիրառել նոր մեթոդներ՝ ինտերակտիվ ուսուցում, աշակերտակենտրոն մոտեցում, բայց ինչ-որ չափով բերեցինք նաեւ խորհրդային դպրոցի մոտեցումները՝ մտապահելը, անգիր անելը, ոչ քննադատական մտածողությունը»:

sovet historyԳարնանային դպրոցի միջոցով ստեղծվում է երկու մեթոդների հակադրությունը, եւ, ըստ Հակոբյանի, հենց նման հակադրություններն են, որ աշակերտներին օգնում են դուրս գալու կաղապարներից, ինքնուրույն մտածելու:

Շատ ոգեւորված լինելով եւ փորձելով բացահայտել իրենց համար հետաքրքիր նյութեր՝ աշակերտները որոշ չափով դժվարանում են շեշտադրումներ անել:

«Ընդամենը 30 տարի առաջ մենք այլ պետության քաղաքացիներ ենք եղել, եւ փորձում ենք երեխաներին օգնել հասկանալու՝ դա ինչ ազդեցություն է թողել անկախ ՀՀ-ի ինքնիշխանության վրա, եւ ինչու են իրենք ու իրենց ծնողները շատ հարցերի տարբեր կերպ արձագանքում»,- ասում է կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենը:

Թեեւ ծրագիրն անցկացվում է Երեւանում, Շիրակի եւ Տավուշի մարզերում, սակայն մեկ թիմով ներկայացել է նաեւ Արագածոտնի մարզը: Լուսագյուղի դպրոցի պատմության ուսուցչուհի Արեւ Հովհաննիսյանը դիմել է ծրագրին՝ ներգրավելով դպրոցի իններորդցիներին ու միակ տասներորդ դասարանցուն: Ուսուցչուհին ասում է՝ մարզաբնակ աշակերտները երբեմն ավելի կաշկանդված են շփումներում, բայց նախագիծն այդ առումով շատ է օգնել: «Դպրոցահասակների միջեւ նոր ծանոթություններ են հաստատվել, մեր աշակերտներն էլ հիմա ազատ ու անկաշկանդ շփվում են, ներկայացնում իրենց աշխատանքները»,- նշում է նա:

sovet historyԼուսագյուղի դպրոցի աշակերտուհի Հասմիկ Հովհաննիսյանը ներկայացնում է, որ ուսումնասիրել են Վերի վանք կամ Թուխ Մանուկ կոչվող մատուռի փոխակերպումները խորհրդային ու հետխորհրդային տարիներին: «Սեփական հետազոտությամբ պարզել ենք խորհրդային տարիներին կրոնի հանդեպ վերաբերմունքը: Գյուղի մեծահասկաները պատմում էին, որ խորհրդային տարիներին թույլ չեն տվել գնալ եկեղեցիներ, սպառնացել են»,- իրենց աշխատանքն է ներկայացնում աշակերտուհին:

sovet historyԳարնանային դպրոցից հետո՝ ապրիլի 1-ին, կհայտարարվի մրցույթ, եւ մասնակից աշակերտներն ու աշակերտական խմբերը կամփոփեն իրենց հետազոտական նախագծերը: Ամփոփիչ աշխատանքները կներկայացվեն «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպությանը, որից հետո մասնագիտական ժյուրին կգնահատի աշխատանքները։ Հաղթողները կպարգեւատրվեն խրախուսական մրցանակներով։

sovet history

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Amnesty International-ի զեկույցը հայ գերիների անարդար դատավարությունների մասին
հաջորդը
Ուկրաինան պարեն կարտահանի Բալթիկ ծովով

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա