• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փարիզն ու Բեռլինը շատ ոլորտներում հակադիր շահեր ունեն

aliq 23:08 | 13.04.2022
aliq 23:08 | 13.04.2022
Germany & France flags

Ֆրանսիայի նախագահի թեկնածու «Ազգային միավորում» աջ ծայրահեղական կուսակցությունից Մարին Լը Պենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում երկիրը դուրս կբերի ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցներից եւ մտադիր չէ ֆրանսիական զորքերը փոխանցելու ԵՄ-ի ընդհանուր հրամանատարությանը: Նա պարզաբանել է, որ խոսքը ոչ թե ՆԱՏՕ-ից, այլ նրա գլխավոր հրամանատարական կառույցներից դուրս գալու մասին է:

Լը Պենը հիշեցրել է, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ինտեգրված հրամանատարական կառույցները լքել է 1966-ին, երբ իշխանության ղեկին էր Շառլ դը Գոլը։ Երկիրն այս կառույցներին վերադարձավ 2009-ին՝ Նիկոլա Սարկոզիի օրոք։

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն նաեւ զգուշացրել է, որ Եվրամիությունում ընդհանուր ռազմական հրամանատարություն ստեղծվելու դեպքում ինքը դեմ կլինի այդ կառույցում ֆրանսիական զորքերի տեղափոխմանը։

Անդրադառնալով ԵՄ-ի խնդիրներին առնչվող թեմային՝ Լը Պենն ընդգծել է, որ անհրաժեշտ է համարում ԵՄ-ն բարեփոխել ներսից, եւ խոստացել է, որ իշխանության գալու դեպքում չի ձգտի Ֆրանսիան դուրս բերելու այդ ասոցիացիայից։

Լը Պենը քննադատել է Գերմանիայի հետ Ֆրանսիայի համագործակցությունը, քանի որ կարծում է, որ Փարիզն ու Բեռլինը շատ ոլորտներում արմատապես տարբեր հետաքրքրություններ եւ հակադիր շահեր ունեն։ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն նաեւ դեմ է արտահայտվել Գերմանիայի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ դառնալուն:

Մարին Լը Պենը խոսել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին: Նա առաջարկել է վերստին քննարկել Հնդկաստանին, աֆրիկյան երկրներից մեկին, ավելի ուշ՝ նաեւ Լատինական Ամերիկայի երկրներից մեկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական ​​տեղ հատկացնելու գաղափարը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կողմերի կորուստները հակամարտության 49-րդ օրվա դրությամբ
հաջորդը
11,3 հազար դոլարի բարոյական փոխհատուցում Էրդողանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն