• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վենետիկի բիենալեի շրջանակում բացվել է Հայաստանի տաղավարը

aliq 15:39 | 23.04.2022
aliq 15:39 | 23.04.2022
Biennale-2022, Gharib

Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեի շրջանակում պաշտոնապես բացվել է Հայաստանի տաղավարը: Հայաստանյան տաղավարի հանձնակատարը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն է, համակարգողը՝  ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Բիենալեին ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի՝ հայաստանյան տաղավարի համադրողի եւ արվեստագետների մրցույթում հաղթող ճանաչված լիտվահայ արվեստագետ եւ կոմպոզիտոր Անդրիուս Հարությունյանի «Ղարիբ» նախագիծը (համադրողներ՝ Անի Դավիդյան եւ Ելենա Սորոկինա):

Ղարիբը՝ հունահայ միստիկ Գյուրջիեւի փիլիսոփայությամբ

«Ղարիբ» նախագիծը Անդրիուս Հարությունյանի նոր ստեղծագործությունների եւ ինստալացիաների շարք է, որի հիմնական տարրերն են ձայնը եւ երաժշտությունը: Նախագիծն աղերսվում է հունահայ ﬕստիկ, կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիեւի գաղափարաբանությանը, որի՝ ﬕասին լինելու մտորուﬓերը, հնագույն գիտելիքների վրա հիﬓված երաժշտական համակարգերի ստեղծման տեսությունը, հիպնոտիկ երաժշտությունը, ինչպես աքսորի, այնպես էլ գոյաբանության փիլիսոփայությունն առանցքային են դարձել նախագծի համար:

Բիենալեի հրավերին համահունչ՝ «Ղարիբ»-ը հետագծում է երեւակայական մի ճամփորդություն՝ ուսումնասիրելով Մերձավոր Արեւելքի երկրներում համընդհանուր տարածում ստացած մշակութային մի շերտ՝ բացահայտելով վերջինիս արդիականության լայն եւ խորը զարգացումները՝ որպես տարբեր աշխարհագրական տարածությունների, մշակույթների եւ պատմությունների համընդհանուր գաղափար: Որպես Արեւելքին բնորոշ պատմագրական եւ հայեցակարգային հասկացություն`«Ղարիբը» սահմանում է պատկանելության եւ օտարացման համաժամանակյա լինելիության մի եղանակ, որը դուրս է Արեւմուտքի պատկերակարգերից եւ ընկալվում է որպես ժամանակի, տարածության ռիթմի եւ ներդաշնակի ընկալումներին տարահունչ:

Վենետիկյան հարափոփոխ կախարդական աշխարհը

Վենետիկի ժամանակակից արվեստի «Երազների կաթը» («The Milk of Dreams») խորագրով 59-րդ միջազգային բիենալեի բացումն այսօր է՝ ապրիլի 23-ին: Բիենալեին մասնակցում են շուրջ 80 երկրների արվեստագետներ: Այն հանրության համար կգործի 2022-ի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը։

«Երազների կաթը» հղում է սյուրռեալիստ արվեստագետ Լեոնորա Քարինգթոնի համանուն գրքին, որում արվեստագետը, ըստ բիենալեի համադրող Չեչիլ Ալեմանիի, նկարագրում է «կախարդական աշխարհ, որտեղ կյանքը երեւակայության տարբեր շերտերի ներքո մշտապես նոր պատկերավորուﬓեր է ստանում եւ որտեղ յուրաքանչյուրը կարող է փոխվել, կերպարանափոխվել` դառնալով այլ մարդ կամ առարկա»:

Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր հարթակներից մեկն է, որին մասնակցում են միայն պետական կազմակերպությունների (նախարարությունների, արվեստի խորհուրդների) կողմից ներկայացված եւ երաշխավորված արվեստագետները: Բիենալեի կազմկոմիտեի առաջարկած վենետիկյան այգիներում եւ պալատներում ներկայացվում են ազգային տաղավարներ, որոնք ցուցադրում են տվյալ երկրի ժամանակակից արվեստը:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից ընդգծել են, որ Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը կարեւորագույն իրադարձություն է․ խթանում է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ համագործակցությունն ու մշակութային կապերը, նպաստում  այլ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության սերտացմանը, նոր կապերի եւ պայմանավորվածությունների ձեռքբերմանը՝ կարեւորելով Հայաստանի ազգային մշակույթը միջազգային հեղինակավոր հարթակում ներկայացնելու գործընթացի իրականացումը:

Նշենք, որ 2015-ին Վենետիկի բիենալե արվեստի 56-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարը «Armenity/Հայություն» խորագրով արժանացել է բիենալեի «Ոսկե Առյուծ» մրցանակին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տեսնել հայտնվող ապագան
հաջորդը
Կիեւը սկսել է ստանալ իրեն անհրաժեշտ սպառազինությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն