• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կիեւը սկսել է ստանալ իրեն անհրաժեշտ սպառազինությունը

aliq 17:45 | 23.04.2022
aliq 17:45 | 23.04.2022
Zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում հայտարարել է, որ Կիեւը սկսել է ստանալ այն զենքերը, որ խնդրել էր, սակայն չի նշել՝ ինչ զենքի մասին է խոսքը։ Նա երախտագիտություն է հայտնել արեւմտյան գործընկերներին, որոնք լսել են Կիեւի հորդորները:

Կանադայի պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ երկիրը ծանր հրետանի եւ հաուբիցներ է փոխանցել Ուկրաինային։ Իսպանիայի վարչապետն էլ հայտնել էր, որ երկրի ռազմածովային ուժերը 200 տոննա զինամթերք եւ ռազմական տեխնիկա կտրամադրի Կիեւին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։

Բացի դրանից՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտնել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տրամադրում։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ Կիեւին մատակարարում են բաղադրիչներ, որոնց շնորհիվ Ուկրաինայի զինված ուժերը ավելի շատ ինքնաթիռներ գործարկելու հնարավորություն են ստացել։

Նուլանդը տեղեկացրել է նաեւ, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Կիեւին «անվտանգության հավաստիացումներ» տրամադրելու համար։

Ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը Նուլանդին խնդրել է հստակեցնել՝ «անվտանգության երաշխիքնե՞ր», թե՞ «անվտանգության հավաստիացումներ»: Բանն այն է, որ  «անվտանգության հավաստիացումների» դեպքում պաշտպանության հստակ երաշխիքներ չեն նախատեսվում։

«Ես ասացի այն, ինչ ասացի: Հրապարակավ կարող եմ ասել միայն այդքանը»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վենետիկի բիենալեի շրջանակում բացվել է Հայաստանի տաղավարը
հաջորդը
Դեմ են Ուկրաինային հարձակողական զենք մատակարարելուն

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Նավթի արդյունահանման ծավալով ՌԴ-ն զիջել է միայն ԱՄՆ-ին

    23:15 | 25.05.2022
  • Ուկրաինան չի համաձայնի իր տարածքի մի մասը զիջելուն

    22:50 | 25.05.2022
  • Մինչեւ Թուրքիայի պահանջները չկատարվեն, գործընթացը չի շարունակվի. Քալըն

    22:28 | 25.05.2022
  • Պատժամիջոցները մասամբ կհանվեն. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

    21:53 | 25.05.2022
  • Առայժմ բանակցություններ են բանակցությունների մասին. Միրզոյան

    21:36 | 25.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Նրանք Ռուսաստանի հին ընկերներն են

  • 5

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա