• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը Երեւանում

aliq 20:56 | 28.04.2022
aliq 20:56 | 28.04.2022
Holocaust

Իսրայելում ապրիլի 28-ին՝ տեղական ժամանակով 10:00-ին, երկու րոպե շարունակ հնչել են շչակները, կանգ է առել տրանսպորտը ամբողջ երկրում, հայտարարվել է լռության րոպե ի նշան հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման:

Ապրիլի 28-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաեւ Երեւանում՝ Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկին հարակից այգում տեղադրված հուշարձանի մոտ: Արարողությունը կազմակերպել էին Հայաստանում ապրող հրեաները՝ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի գլխավորությամբ: Վերջինս դիմել է Աստծուն՝ խնդրելով, որ այլեւս նման ոճրագործություններ որեւէ ժողովրդի հետ չլինեն, թեեւ միաժամանակ ենթադրում է, որ Աստված հավանաբար «երբեմն հանգստանում է», երբ կրկին վատ բաներ են լինում:

Ըստ «Արմենպրես»-ի, խոսելով Հոլոքոստի միլիոնավոր զոհերի հիշատակը Հայաստանում ոգեկոչելու արդիականության եւ կարեւորության մասին, Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը հայտարարել է, որ իր ուղերձն առաջին հերթին հասցեագրված է Իսրայելին: Այն է՝ չի կարելի լռել ոչ միայն հրեական Հոլոքոստի, այլեւ Հայոց ցեղասպանության մասին: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իսրայելական խորհրդարանը մինչ օրս խուսափում է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց Իսրայելի անվտանգության պատճառով, քանի որ ապրում է թշնամական միջավայրում եւ այդ պայմաններում կարեւորում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները:

Հոլոքոստի զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, որը վարչապետի եւ իր ղեկավարած բաժնի անունից Հայաստանի աջակցությունը եւ ցավակցությունն է հայտնել հրեական համայնքին Հոլոքոստի տարելիցի կապակցությամբ:

Հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը եբրայերենով աղոթք է կարդացել հրեական համայնքի հոգեւոր առաջնորդը՝ րաբբին: Իրենց մայրենի լեզվով Հոլոքոստի թեմային նվիրված բանաստեղծություններ են կարդացել նաեւ հրեական համայնքի այլ ներկայացուցիչներ:

Հոլոքոստը չէր լինի, եթե աշխարհը թույլ չտար Մեծ եղեռնը

Հոլոքոստը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ փուլում՝ 1941-1945 թվականներին նացիստական Գերմանիայի իշխանությունների եւ նրա դաշնակիցների կազմակերպած Եվրոպայում ապրող մոտ 6 միլիոն հրեաների ցեղասպանությունն է՝ զանգվածային եւ սիստեմատիկ բնաջնջումը էթնիկ պատկանելիության հիմքի վրա:

Հրեաների հետապնդումները Գերմանիայում սկսվել էին դեռեւս 1933 թվականին Ադոլֆ Հիտլերի գլխավորած նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության իշխանության գալուց հետո:

Համաշխարհային պատերազմից անմիջապես հետո հաղթող տերությունները նախաձեռնել են Նյուրնբերգյան դատավարությունը, որը հրեաների ցեղասպանությունը սահմանել է որպես մարդկության դեմ հանցագործություն՝ միջազգային իրավական պրակտիկայում ստեղծելով կարեւորագույն նախադեպ, որը հիմք է տալիս առաջադեմ մարդկությանը պայքարելու նոր ցեղասպանությունների կանխարգելման համար:

«Հոլոքոստ» բառը հունարենից փոխառված եզրույթ է, որը թարգմանաբար նշանակում է «ողջակիզում»: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, առաջին անգամ «Հոլոքոստ» բառը գործածվել է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականում դեռեւս 1895-ին՝ օսմանյան բռնապետության իշխանությունների կազմակերպած հայերի զանգվածային կոտորածները բնութագրելու համար: Կա նաեւ մեկ այլ հիշարժան փաստ, որն իրար է կապում հայերի եւ հրեաների ցեղասպանությունները: Հայտնի է, որ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» կամ «գենոցիդ» եզրույթը ստեղծել է՝ հիմնվելով առաջին հերթին հայերի կոտորածների փաստերի ուսումնասիրության վրա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Գորշ գայլերի» առաջնորդը սպառնացել է Փայլանին
հաջորդը
Մաթեւոսյանի գրականությունը մարդն է
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՄԱԿ-ի ԱԽ-ում ընտրությունը մեր դիվանագիտության հաղթանակն է. Յուն...

    12:36 | 07.06.2023
  • Կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում

    11:15 | 07.06.2023
  • Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

    22:37 | 06.06.2023
  • Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման ավազանում ջրի մակարդակը նվազել է....

    22:09 | 06.06.2023
  • Համաճարակային իրավիճակը կարմրուկի առումով լարված է

    18:25 | 06.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 3

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 4

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 5

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա