• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Արվին Քոչարյան․ Ես ստեղծում եմ

aliq 15:45 | 30.04.2022
aliq 15:45 | 30.04.2022
Arvin Kocharyan

 «Միստիկուս»-ը գեղարվեստական լուսանկարչական պրոյեկտ է, որն արտահայտում է մարդու ներքին մելանխոլիան, դեպրեսիան, բացասական, դրական ալիքները եւ այն ամենն, ինչ շատ ավելի խորքերում է։

Arvin Kocharyan«Միստիկուս»-ն ինձ համար փախուստի ձեւ է։ Այն, ինչ չեմ կարողանում բարձրաձայն ասել, արտահայտել, հայտնվում է «Միստիկուս»-ում։ Այստեղ այն է, ինչ ես տեսել եմ, զգացել եմ։ Լինում է՝ գիշերը արթնանում եմ, թեթեւ էսքիզ եմ անում, որ հիշեմ՝ ինչի մասին էր երազս։ Հետո արդեն այն սկսում է մշակվել ու դառնալ լուսանկար։

Arvin Kocharyan

Ո՞րն է քեզ հանդիպած ամենակատարյալ համադրությունը։

Ես ծավալ եմ շատ սիրում։ Դա կարող է քաղաքից դուրս ինչ-որ տեսարան լինել կամ դեմքի վրա ինչ-որ լույս։ Իսկ եթե միաժամանակ լինում են լույս, ստվեր ու ծավալ, աչքս միանգամից գրավում է։ Գունային առումով հիմնականում մռայլ գույներն եմ նախընտրում։ Կարող է, օրինակ, թեթեւ կապույտ երանգ ունենալ։ Մաքուր սեւը շատ հստակ նպատակի համար է, հստակ ստիլիստիկա է։ Իսկ մուգ երանգներով ես ստանում եմ այն, ինչ ինձ պետք է, եւ ինչն ավելի հստակ կարտահայտի «մեսիջ»-ը։

Arvin Kocharyan

Կա՞ տարածություն, որտեղ հեռու ես միայնության զգացումից։

Հա․․․ Երբ մտածում եմ։ Դա միշտ ստեղծագործական աշխատանքի մասին է։ Երաժշտություն եմ լսում՝ ծանր ռոք, մելանխոլիկ թեմայով ռոք։ Կարող է լինել տեխնո, բայց որ նորից մելանխոլիան մեջը զգամ։ Եթե այդ պահերին նաեւ անձրեւ է գալիս, վերջ, փազլը հավաքվում է։

Ե՞րբ է հոգին բանտարկված։

Երբ քո կոմֆորտ զոնայից դուրս ես եւ աշխատում ես, շփվում ես քո չսիրած թեմաներով կամ մարդկանց հետ։ Այդ ժամանակ մեկ էլ զգում ես՝ դու դու չես։ Դա ճնշող է։

Arvin Kocharyan

Ինչպե՞ս է լինում թռիչքը։

Ուղեղով։ Մտքով։ Փազլն է, որ ասացի։ Դա կարող է լինել զգացմունք, հաջողություն կամ ամենահասարակ բանը, որ կողքինի մտքով չի էլ անցնի։

Քո նկարներում քիչ չեն մարդու եւ ծառի համադրությունները։ Ո՞ր ծառի հետ ես քեզ նույնացնում։

Չեմ մտածել էդ մասին։ Բայց լայն ու հաստաբուն ծառի հետ եմ նույնացնում եւ ոչ բերքատու։ Դրանք նուրբ են, հեշտ են կոտրվում։ Ես ինձ ավելի կոշտ եմ պատկերացնում, որ ցուրտ սեզոնին էլ իրենից ինչ-որ բան ներկայացնի, ոչ թե ամռանը ծաղկուն ու հրաշալի տեսք ունենա, ձմռանը՝ խղճուկ։

Arvin KocharyanԻսկ այն ծառը, որ ձմռանը շատ սիրուն է, երեւում է իր բոլոր ջարդած անկյուններով ու շտրիխներով, շքեղ է նայվում, տպավորություն է, որ, ա՛յ, նա գիտի կյանքը, ու եթե հանկարծ հայտնվես դիմացը, ինքը դառնում է քո մեջքը, քո թեւերը․․․

Ի՞նչն է մարդուն ստիպում ծաղկել։

Ինձ՝ մոտիվացիան, աշխատանքը։ Այն օրերին, երբ ինչ-որ բան եմ ստեղծում, եւ որն ինձ դուր է գալիս, ես ինձ շատ լավ եմ զգում։ Հասկանում եմ, որ դեռ շնչում եմ, ստեղծագործում եմ, եւ էդ ամենից դուրս եմ գալիս՝ նոր բան վերցրած, ծաղկած։

Arvin Kocharyan

Ինչպիսի՞ դեմք ունի խաղաղությունը։

Հորիզոնական։ Աչքերը հորիզոնական են, հոնքերը հորիզոնական են, բերանը հորիզոնական է՝ ո՛չ ժպտում է, ո՛չ տխրում։ Ինքն ուղղակի հանգիստ է, ոնց ծովը։

Ե՞րբ ես քեզ անօթեւան զգում։

Երբ ինչ-որ ժամանակ չեմ կարողանում նոր բան ստեղծել։ Ես ինձ զգում եմ «բոմժ», ես ինձ զգում եմ անբան։ Ես ինձ զգում եմ համարյա մեռած։

Arvin Kocharyan

Ի՞նչ ես անում այդ ժամանակ։

Շատ արագ կողմնորոշվում եմ։ Խնդիր եմ դնում իմ առաջ։ Նույն ոլորտի մարդկանց աշխատանքներից եմ նայում, բայց որ շատ լավը լինեն, խանդ կամ նման մի բան առաջացնեն։ Ես ամեն կերպ փորձում եմ դա հաղթահարել։

Arvin Kocharyan

Ի՞նչն ես պատրաստ միշտ գրկաբաց ընդունելու։

Պրոդուկտիվ առաջարկները։ Անկեղծությունը, բայց սա չի հասնի պրոդուկտիվ առաջարկներին (ծիծաղում է)։

Ի՞նչը կարող է հասցնել հուսահատության։

Չգնահատված լինելը։ Հասկանալը, որ արածդ արժեզրկում են։ Դու շատ բան ես փորձում տալ բոլոր միջավայրերում եւ եթե պատասխանը չես ստանում դիմացինից, այդ ամենը նմանվում է թենիսի, որ պատի հետ ես խաղում։ Ինչքան էլ տարբեր ձեւով հարվածես, նույն ձեւով հետ է գալիս։

Եթե անձնական հուսահատության մասին է, վերադառնում ենք նորից ստեղծագործական ճգնաժամին, երբ ինչ-որ պահի չեմ կարողանում նոր բան ստեղծել։

Ի՞նչ կա քո ապաստանում։

Նորից իմ կոմֆորտ զոնայի մասին է։ Անձրեւ, երաժշտություն, մարդիկ, որոնք ինձ հոգեհորազատ են։ Իմ հոբբիներն են եւ այն նախագծերը, որոնք ես անում եմ։ Մոտո կամ ավտոմեքենա քշելը, կոլեկցիաները, որ ես հավաքում եմ։ Այսինքն՝ այն աուրան, որ ստեղծել եմ, որտեղ ուրիշ բաների մասին չեմ մտածում, որտեղ հենց ես եմ։

Arvin Kocharyan

«Միստիկուս»-ի յուրաքանչյուր նկար պոտենցիալ ունի դառնալու ինտերիերի դիզայնի մաս, կարող է զարդի, գոտու վրա ինչ-որ կերպ արտահայտվել։ Արվինն իր աշխատանքներն այնպես է ստեղծում, որ դրանք հնարավորինս զարգանան ու ճյուղավորվեն եւ, անկախ նրանից, թե ինչ կերպ արտահայտված կլինեն, հասցնեն գաղափարը, որը հենց հիմքն է իր աշխատանքների։

Arvin Kocharyan

Իսկ հարցազրույցն ավարտեմ «Միստիկուս»-ի լուսանկարներից մեկի՝ «Pale Queen Rising»-ի մեկնաբանությամբ։

Arvin KocharyanՏե՛ս։ Կնոջ գլխին սեւ վարդերից սարքած գլխարկ է ու փշալար։ Նշանակում է՝ վարդը որպես գեղեցիկ բան սեւացել է արդեն, փակված է փշալարերով, այսինքն՝ փակել են իր ծաղկուն միտքը, բայց նա, այնուամենայնիվ, ուզում է վերադառնալ, նոր թագուհի դառնալ եւ նորից ծաղկել ու ապրել։

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի արտգործնախարարի երեւանյան հանդիպումները
հաջորդը
Ումի՞ց է ՀՅԴ-ն հետ բերելու թալանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն