• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Վրաստանի արտգործնախարարի երեւանյան հանդիպումները

aliq 15:10 | 30.04.2022
aliq 15:10 | 30.04.2022
Ilia Darchiashvili

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին Երեւանում հանդիպել է ՀՀ արտգործնախարարի, ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ:

Վրաստանի արտգործնախարարի հետ առանձնազրույցից հետո համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն կարեւորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացման եւ առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսեւորումներից է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ երկու երկրների միջեւ համագործակցությունը:

Նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:

ՀՀ արտգործնախարարի ուղեկցությամբ Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարեւոր գործոն է

Վրաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձեւաչափերում եւ դրական մթնոլորտում, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման  համար:

Նա նաեւ ընդգծել է, որ այսօր, երբ տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարեւոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության համար:

Վրաստանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ, երկկողմ օրակարգի առաջմղմամբ եւ ողջունում է դրան միտված նախաձեռնությունները, ծրագրերը: Իլիա Դարչիաշվիլին նաեւ հավելել է, որ Վրաստանը կարեւորում է տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլերը:

Վրաստանը միշտ պատրաստ է սերտ համագործակցության

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին ընդգծել է, որ խաղաղությանը նպաստելու համար Վրաստանը միշտ պատրաստ է սերտ համագործակցության եւ աջակցության: Նա նշել է, որ խաղաղ հարեւանությունը եւ մարտահրավերներին միասին դիմակայելը կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար:

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին, կարեւորել ԼՂ հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման առաջնայնությունը եւ ԼՂ կարգավիճակի նշանակությունը՝ կարեւորելով խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելը եւ համարժեք այլ գործողությունների իրականացումը:

Բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունները նոր խթան կստանան եւ ավելի կզարգանան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ եւ նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը:

Վրաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունները Հայաստանի եւ Վրաստանի միջեւ նոր խթան կստանան եւ ավելի կզարգանան:

Հայ-վրացական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի շրջանակում կարեւորվել է հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերը եւ դրանք նոր նախաձեռնություններով համալրելու անհրաժեշտությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անիմաստ Հայաստանի «երազանքով»
հաջորդը
Արվին Քոչարյան․ Ես ստեղծում եմ

խմբագրական

Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Պատրաստակամ են կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ

    21:35 | 20.05.2022
  • Ադրբեջանը ձեւավորել է սահմանազատման հանձնաժողովը

    20:03 | 20.05.2022
  • Բաքվից սնվող արեւմտյան խորհրդատուն

    19:10 | 20.05.2022
  • Շրյոդերը միաժամանակ լքում է Բունդեսթագի իր գրասենյակն ու...

    18:15 | 20.05.2022
  • Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլեւս չի լինի....

    17:53 | 20.05.2022

ընտրանի

  • 1

    Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

  • 2

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 3

    Սեղմված Արցախ

  • 4

    Կաթը՝ ջրից կրկնակի էժան

  • 5

    Անկեղծ լինենք

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա