• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԱշխարհՔաղաքականություն

«Պուտինյան պատերազմն ու իմ ռուսական ինքնությունը». The Korea Times

aliq 16:00 | 05.05.2022
aliq 16:00 | 05.05.2022
Anastasia Edel

«Ռուսաստան. Պուտինի խաղահրապարակ. Կայսրություն, հեղափոխություն եւ նոր ցար» գրքի հեղինակ, Սան Ֆրանցիսկոյում ապրող գրող ու մանկավարժ Անաստասիա Էդելը, որ ծնվել եւ մեծացել է հարավային Ռուսաստանում, հարավկորեական The Korea Times պարբերականում ուշագրավ հոդված է հրապարակել մի թեմայի վերաբերյալ, որն այսօր գրեթե բոլորի շուրթերին է:

«Պուտինը Ռուսաստան չէ»: Որպես Ռուսաստանի պատմության դասախոս եւ նախկին խորհրդային ռուս ամերիկացի՝ ես այս խոսքերն ասել եմ բազմիցս: Բայց այժմ Ռուսաստանի մշակութային գանձերը՝ պոեզիան, վեպերը, ֆիլմերը, թատրոնը, սիմֆոնիաները, դրված են ռեժիմի իրականացրած անմեղ մարդկանց կանխամտածված սպանությունների հետ նույն նժարին: Այս նոր աշխարհում Ռուսաստանի հաջորդ պատմությունն ու մշակույթը կտրուկ փոխվում են փետրվարի 24-ից հետո:

Իվան Տուրգենեւի՝ «մեծ, հզոր, ճշմարիտ եւ ազատ ռուսաց լեզու» ունենալու մասին գրածն ինձ շատ է մխիթարում «այս մռայլ, մտազբաղ օրերին»: Որպես գրող, որի մտածելակերպը ձեւավորվել է ռուս եւ խորհրդային դասականների գործերով, ես մեծ ցավ էի ապրում, երբ ռուսերեն էի սովորեցնում ամերիկացի երեխաներին: Ես ուզում էի, որ նրանք կարդային Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունները, Անտոն Չեխովի պատմվածքները եւ Միխայիլ Բուլգակովի վեպերը, բոլոր այն գրքերը, որոնք ես ու ամուսինս բերել էինք Ամերիկա:

Բայց ես այսօր չեմ կարող դիտարկել ռուսերենը որպես ճշմարիտ կամ ազատ լեզու: Այն իմ ականջին հնչում է որպես ուկրաինացիներից հանձնվել պահանջող ռուս զավթիչների ու պաշտոնատար անձանց լեզու կամ էլ իրենց տները պաշտպանող ուկրաինացիներին հայհոյող լեզու: Դա լեզուն է Խարկովի, Կիեւի եւ Բուչայի մայրերի, որ անիծում են իրենց երեխաներին սպանողներին:

Իմ ինքնության ռուսական մասը դանդաղորեն մահանում է

Պատերազմը, ցինիկորեն բռնկվելով Մեծ Պահքի ժամանակ, մեղքի մեջ թաթախեց ռուսաց լեզուն, նույնն արեց նաեւ ռուս ուղղափառ եկեղեցին, որի առաջնորդն օրհնեց ներխուժումը: Յոթ շաբաթվա ընթացքում ես ռուսերեն ոչ մի գիրք ձեռքս չեմ առել: Ոչ էլ ռուսական Զատկի կապակցությամբ ձվեր գնեցի:

Ինձ սովորեցրել են, որ «ռուսի կերպարը» իմ կերպարն է: Ուսուցիչները, կինոնկարները, պիեսներն ու դասագրքերն ինձ սովորեցրել էին, որ պատերազմական ագրեսիան բնորոշ է այլ ազգերին, որ մեր գոյության նպատակն է եղել հերոսաբար պաշտպանել հայրենիքը:

Մենք «Խաղաղություն աշխարհին» կարգախոս կրող ազգն ենք: «Հարցրե՛ք կեչու ծառի տակ պառկած զինվորներին, ցանկանո՞ւմ են ռուսները պատերազմ» (երգ, որ երգում էինք դպրոցում):

Բայց Վլադիմիր Պուտինն առեւանգեց այն տառապանքը, որ Երկրորդ աշխարհամարտը բերել էր ԽՍՀՄ, եւ դա օգտագործեց ռուսական հաղթանակի պաշտամունք կերտելու համար: Տարիներ շարունակ նրա քարոզչական մեքենան հրահրում էր ագրեսիան՝ այն քողարկելով մեր հերոսությունն ամրապնդելու անվան տակ:

Ինչպե՛ս կարող է Ռուսաստանը լինել հերոսների պետություն, եթե նա սպանում ու խոշտանգում է իր հարեւաններին, ռմբակոծում ուկրաինական քաղաքներ. ռուս-ամերիկացի իմ ինքնության ռուսական մասը դանդաղորեն մահանում է:

Չեխովի ու Դոստոեւսկու ժողովուրդը չի կարողանում վերջ դնել իր անունից կատարվող վայրագություններին

Ռուս ժողովուրդը ոտքի կկանգնի, կհեռացնի իրեն անդադար խաբող, չարաշահող, իրենց երեխաների ապագան գողացող ռեժիմին: Ռուսաստանը «կարթնանա իր թմբիրից», ինչպես կասեր Պուշկինը, «եւ կվերացնի ճնշող դասակարգին»:

Արդեն երկու ամիս է՝ պատերազմը չի ավարտվում: Հազարավոր մարդիկ են զոհվել, խոշտանգվել ու փախստական դարձել: Չեխովի ու Դոստոեւսկու ժողովուրդը չի կարողանում վերջ դնել իր անունից կատարվող վայրագություններին:

Շատ ռուսներ դեմ են պատերազմին, սակայն կա՛մ քարոզչությամբ խաբված, կա՛մ բռնաճնշումներից վախեցած, չեն համարձակվում խոսել: Իմ ճանաչած ռուս ամերիկացիների մեծ մասը ցնցված է, անհույս եւ մեղավորության զգացումով:

Կարեւոր չէ, թե որքան ուժեղ ենք մենք պայքարելու Պուտինի ռեժիմի դեմ ու ինչքան ժամանակ: Մենք գիտենք, որ չկա վերադարձ նախապատերազմական մեր ինքնությանը. մեր ինքնությունը վերաձեւավորման կարիք ունի: Ես դեռ չգիտեմ, թե ով եմ լինելու, երբ սկսեմ վերլուծել ինձ փլատակներից դուրս գալուց հետո:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկկողմ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են
հաջորդը
Մոսկվան շահագրգռված է ՀՀ ներքաղաքական կայունությամբ. Պեսկով

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 4

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա