Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին: Պեսկովն ընդգծել է, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է, սակայն Մոսկվան շահագրգռված է, որ իրավիճակը շուտափույթ կարգավորվի:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, ՌԴ-ի գործընկերը շատ կարեւոր ինտեգրացիոն ձեւաչափերում: Ըստ Պեսկովի՝ Մոսկվայում շահագրգռված են, որ Հայաստանում հնարավորինս արագ կայունություն հաստատվի Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման համար: