• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Երկկողմ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են

aliq 15:45 | 05.05.2022
aliq 15:45 | 05.05.2022
Armen Grigoryan

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են։

Գրիգորյանը նշել է նաեւ, թե չի տեսել, որ Ադրբեջանը հրապարակավ մերժի Հայաստանի 6-կետանոց առաջարկը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի 5-կետանոց առաջարկին հաջորդել էր Հայաստանի 6-կետանոց պատասխանը։ Նա հավելել է, որ Հայաստանի համար Ադրբեջանի առաջարկած կետերն անընդունելի չեն եղել։

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանն իր 6 կետերում առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւս լուծում պետք է տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղություն ունենալ:

«Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները՝ 5+6 կետերը, պետք է միացնել եւ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի գտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը»,- ասել է Գրիգորյանը։

Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանը հայտարարել է, որ առաջնային է Արցախում բնակվող հայրենակիցների անվտանգության, պաշտպանության եւ իրավունքների հարցերին լուծումը գտնելը, եւ ըստ դրա պետք է ձեւավորվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

«Մեր քննարկումներում, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել եւ բանակցություններ սկսել, ըմբռնում կա։ Այդ ըմբռնումն ունեն ե՛ւ ադրբեջանական կողմը, ե՛ւ մնացած բոլոր միջազգային գործընկերները։ «5+6 կետերի» շուրջ բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է, եւ մենք տեսել ենք այդ ըմբռնումը»,- եզրափակել է Գրիգորյանը։

Հարաբերությունների կարգավորման  Բաքվի առաջարկած հինգ սկզբունքները

Ադրբեջանը մարտի 14-ին Հայաստանին առաջարկել էր հարաբերությունների կարգավորման հետեւյալ սկզբունքները.

ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության եւ միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն,

ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ՄԱԿ–ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից,

պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

տրանսպորտի եւ հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում եւ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Ադրբեջանական կողմը հավելել էր, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երեւանն ընդունի այս 5 կետը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կհաջողվի՞ Գյումրիում վերացնել բացօթյա առեւտուրը
հաջորդը
«Պուտինյան պատերազմն ու իմ ռուսական ինքնությունը». The Korea Times

խմբագրական

Широко шагает Азербайджан

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Չտրվել ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին. Արցախի նախագահ

    23:52 | 27.01.2023
  • Մոսկվան ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը....

    21:08 | 27.01.2023
  • Կստեղծվի անտառների պահպանման շուրջօրյա ծառայություն

    20:39 | 27.01.2023
  • Բաքուն Երեւանին է փոխանցել սեպտեմբերին զոհված հայ զինծառայողի...

    20:18 | 27.01.2023
  • Կոնգրես է ներկայացվել արհեստական ​​ինտելեկտի ստեղծած բանաձեւ

    19:36 | 27.01.2023

ընտրանի

  • 1

    Ոտքդ տեղն է, ի՞նչ հաշմանդամության կարգ

  • 2

    Նռնաձորը՝ քարտեզից դուրս

  • 3

    Ժիրայր Լիպարիտյան. Տերմինաբանություն եւ ավելին. Միջանցքներ եւ տարանցիկ...

  • 4

    Հայաստանում կշահագործվի առաջին սանիտարական աղբավայրը

  • 5

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա