• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Որոշենք մեր տեղը նոր աշխարհում

Վարդան Հարությունյան 11:30 | 05.05.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 05.05.2022
EU Russia

Ուկրաինայի դեմ ուղղված Ռուսաստանի՝ ոչնչով չարդարացված ու չպատճառաբանված ագրեսիան մեծագույն արկածախնդրություն էր: Ռուսաստանի համար այն ճակատագրական է դառնալու։ Հաշվարկները, որ կատարել էին Կրեմլում՝ գրավել Ուկրաինան հաշված օրերի ընթացքում ու հնազանդեցնել, սխալ դուրս եկան։ Ուկրաինան, ըստ ամենայնի, պահպանելու է իր անկախությունը, իր ապագան գծագրելու իրավունքը որեւէ մեկին չի զիջելու, մնալու է ազատ, ժողովրդավարական եւ ինքնիշխան երկիր։

Պատերազմը Հավաքական Արեւմուտքին փաստի առաջ կանգնեցրեց։ Նրանք հասկացան՝ աշխարհակարգը, որ կար Խորհրդային Միության քայքայումից հետո, երբ Ռուսաստանը ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես գործընկեր էր դիտարկում, որի հետ, առկա հակասություններով հանդերձ, կարելի էր փոխշահավետ գործակցել ու խաղաղ գոյակցել, փլուզվում է։

Արեւմուտքը, որ տարիներ շարունակ հակասություններն ավելի չսրելու նպատակով չափազանց զգուշավոր, անհամաչափ, թույլ, շատ դեպքերում վախվորած էր արձագանքում Ռուսաստանի անթաքույց սադրանքներին, ոտնձգություններին ու կայսերական նկրտումներին, սթափվել է։ Գիտակցել է՝ պետք է լինել միահամուռ ու դիմակայել Ռուսաստանի ծավալապաշտական ծրագրերին։ Պետք է զրկել Ռուսաստանին տնտեսական ու ռազմական լծակներն օգտագործելով, կոնֆլիկտներ հրահրելով ու հրահրված կոնֆլիկտները կառավարելով կամ ուղիղ ռազմական միջամտություններով իր հարեւանությամբ գտնվող երկրներին հնազանդեցնելու եւ իր ազդեցության ոլորտում մնալ պարտադրելու հնարավորություններից։ Պետք է թուլացնել Ռուսաստանին այնքան, որ նման ծրագրեր մտմտալու եւ իրականացնելու հնարավորություններ այլեւս չունենա։

Արեւմուտքից ավելի ու ավելի հաճախ են հնչում պնդումներ՝ աշխարհակարգը, որ կար մինչեւ Ուկրաինայի դեմ սանձազերծված ռուսական ագրեսիան, այլեւս չկա։ Այն փլուզվել է։ Մենք նոր աշխարհակարգի ձեւավորման շեմին ենք։ Մարտի 28-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասի ելույթը կարելի է Արեւմուտքում ձեւավորված նոր մոտեցման հանրագումարը համարել։

Թրասը, ըստ էության, հայտարարեց նոր աշխարհակարգի սկզբնավորման մասին։ Հայտարարեց, որ խաղի կանոնները չհարգող երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, նրանց արբանյակները, չեն ունենալու այլեւս քաղաքական, տնտեսական ու ռազմական այն հնարավորությունները, չեն ունենալու այն դերակատարումը, ինչ տրվել էր նրանց Երկրորդ աշխարհամարտի ավարտից ու Խորհրդային Միության փլուզումից հետո։

Նա հայտարարեց, որ Արեւմուտքն այսուհետ խիստ ագրեսիվ պաշտպանություն է իրականացնելու։ Տեղեկացրեց, որ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական ասպարեզներում զսպելու եւ կասեցնելու են Ռուսաստանին։

Այս փոփոխությունների ազդեցություններից Հայաստանը զերծ մնալ չի կարող։ Մեզ վրա դրանք ամենաանմիջական ազդեցությունն են ունենալու։ Հայաստանը, որպես Ռուսաստանի երկարամյա սատելիտ, եթե ցանկանում է նոր կորուստներ չունենալ եւ նվազեցնել 2020 թվականի պատերազմից ու պարտությունից հետո անխուսափելի կորուստները, պետք է ճիշտ կողմնորոշվի։

Այսօ՛ր պետք է որոշի իր տեղը վաղվա աշխարհում։ Պետք է համարձակ, բայց հաշվարկված քայլեր իրականացնի։ Եթե աշխարհում ու, մասնավորապես, մեր տարածաշրջանում Ռուսաստանը չի ունենալու այն դերակատարումը, ինչ ուներ երեկ։ Եթե մեզ ռուսական դիկտատից ազատվելու հնարավորություն է ընձեռվում, ուրեմն պետք է օգտվենք։ Պետք է մեր ծրագրերը հարմարեցնենք նոր պայմաններին ու նոր չափորոշիչներին։ Ոչ թե պետք է մերժենք թուլացած Ռուսաստանին կամ հակառուսական դիրքորոշում որդեգրենք, այլ պետք է ձգտենք Ռուսաստանին փոխարինող Արեւմուտքի համար լինելու ընկալելի եւ յուրային։

Ռեսուրսազուրկ ու քիչ հրապուրիչ Հայաստանը, ի հակակշիռ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանի ու նաեւ միջազգային հարաբերություններում լուրջ դերակատարում ունեցող Թուրքիայի, Արեւմուտքի կողմից կարող է որպես դաշնակից ընկալվել, եթե լինի երկիր, որը տեղավորվում է Արեւմտյան արժեքների ու չափորոշիչների համատեքստում՝ ժողովրդավարական է, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ իշխանությունները փոխվում են ընտրությունների միջոցով, որը խաղաղասեր է ու խաղաղարար։

Այլ գրավչություն ունենալ մենք չենք կարող, եւ շեշտը հենց այս արժեքների վրա պետք է դրվի։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինի պատերազմի պատմական հենքը
հաջորդը
Օդային տագնապ գիշերային Ուկրաինայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն