• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հայ-թուրքական գործընթացը դանդաղ է ընթանում. Թոմաս դե Վաալ

aliq 13:03 | 05.05.2022
aliq 13:03 | 05.05.2022
Tomas De Vaal

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, Վիեննայում կողմերի հատուկ ներկայացուցիչների մասին տեսակետներ են հայտնել Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան, «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալն ու «Ատլանտյան խորհուրդ» հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթը:

Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցային գործընթացներում հնարավոր դրական տեղաշարժերը կնպաստե՞ն միմյանց

Ըստ «Ամերիկայի ձայն»-ի` Թոմաս դե Վաալը նշել է, որ թե՛ Երեւանում եւ թե՛ Անկարայում առկա է գիտակցում, որ այս գործընթացը վերաբերում է միայն երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ չի ներառում Հայոց ցեղասպանության հարցը, որն, ըստ նրա, կարող է կարգավորվել ապագայում:

«Ակնհայտ է, որ այս հիմնախնդիրը ստեղծում է բարդություններ, սակայն կարծում եմ, որ կան քաղաքական եւ տնտեսական պատճառներ, ինչի արդյունքում երկու կողմերը ձգտում են առաջ շարժվել»,- ասել է նա:

Դե Վաալը հույս է հայտնել, որ վերջին շրջանի հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցային գործընթացներում հնարավոր դրական տեղաշարժերը կարող են նպաստել միմյանց:

«Եթե ճանապարհների վերաբացման հարցում համաձայնություն կա, որոնք կարող են սկսվել Ադրբեջանից, անցնել Մեղրիի շրջանով մինչեւ Նախիջեւան, այնուհետեւ Հայաստանով նորից գալ Երեւան եւ Գյումրի եւ անցնել Կարս, դա շահեկան կլինի բոլոր երեք երկրների, ինչպես նաեւ Իրանի համար»,- նշել է Թոմաս դե Վաալը:  Նա հավելել է, որ այսպիսով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանը երկաթուղու միջոցով կմիանա Հարավային Կովկասին:

Գուցե գործընթացին ուշադիր հետեւող ռուսնե՞րն են պատճառը, որ գործընթացը դանդաղում է

Ընդսմին, հայ-թուրքական գործընթացն, ըստ վերլուծաբանի, չափազանց դանդաղ է ընթանում: Դե Վաալը չի բացառել, որ դրա պատճառներից է նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը: Ըստ վերլուծաբանի՝ Մոսկվան մի կողմից շահագրգրված է, որ Հարավային Կովկասում վերաբացվեն ճանապարհային ենթակառուցվածքները, սակայն մյուս կողմից մտավախություն ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հարցականի տակ դնել ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարությունը Հայաստանում:

«Դրա արդյուքում կվերանար Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման պատճառներից մեկը, քանի որ դրանք այնտեղ են Թուրքիայից պաշտպանելու համար: Այսպիսով, կարծում եմ, որ ռուսները բավականին ուշադիր հետեւում են այս գործընթացին, եւ միգուցե դա եւս մեկ պատճառ է, որ գործընթացը դանդաղում է»,- նշել է Թոմաս դե Վաալը:

Մոսկվան շահագրգրված չէ հայ-թուրքական գործընթացի հաջողությամբ

«Ատլանտյան խորհուրդ» հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով էլ այս գործընթացը տարածաշրջանում կարող է հանգեցնել բազմաթիվ փոփոխությունների, ընդհուպ նվազեցնել Մոսկվայից Երեւանի կախվածությունը: Ըստ Հերբսթի՝ Մոսկվան շահագրգրված չէ հայ-թուրքական գործընթացի հաջողությամբ, թեեւ չնայած հայ-ռուսական վերջին հայտարարությունն ընդգրկում էր այս գործընթացին Ռուսաստանի աջակցության մասին դրույթ:

«Դա Մոսկվայի կողմից խելացի միջոց է ներկայացնելու իր դիրքորոշումը հանրային հարթակում, սակայն վստահ չեմ, որ նրանք իրականում այդպես են մտածում: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Թուրքիան եւ Ռուսաստանը մրցակիցներ են, եւ նրանց քաղաքականությունը տարբերվում է Հարավային Կովկասի մի շարք կոնկրետ հիմնախնդիրներում»,- նշել է վերլուծաբանը:

Միացյալ Նահանգները բազմիցս իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցային գործընթացներին՝ պատրաստակամություն հայտնելով սատարելու կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կշարունակի աջակցել ՀՀ-ին եւ համագործակցել
հաջորդը
Արարատ Միրզոյանը Atlantic Council-ի հիմնական բանախոս

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023
  • Խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ավարտելու հնարավորություն կա. Բլինքեն

    15:22 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա