• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կշարունակի աջակցել ՀՀ-ին եւ համագործակցել

aliq 12:37 | 05.05.2022
aliq 12:37 | 05.05.2022
US & Armenia flags

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության համատեղ հայտարարություն 2022

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի առթիվ կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական եւ տնտեսական ինստիտուտների կառուցման գործում, որոնք կարտացոլեն ընդհանուր արժեքները եւ կապահովեն ավելի արդյունավետ կառավարում եւ բարեկեցություն:

Պատվիրակությունները համապարփակ երկխոսություն են ունեցել Հայաստանի դրական ժողովրդավարական ուղուն սատարելուն ուղղված ԱՄՆ աջակցության շուրջ։ Այն ներառում է մարդու իրավունքների, մեդիագրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների եւ Ոստիկանության նոր պարեկային ծառայության աջակցության ծրագրեր: Պատվիրակությունները քննարկել են նաեւ դատական իշխանության անաչառության եւ խոսքի ազատության ամրապնդմանն առնչվող հարցեր։

Քննարկման առանցքային թեմաներից էին նաեւ տնտեսական ոլորտում փոխադարձ բարեկեցությանը նպաստող մեխանիզմները՝ ներառյալ էներգետիկ համագործակցությունն ու աշխատուժի զարգացումը՝ առեւտուրի ու ներդրումների ոլորտում երկկողմ կապերը խթանելու եւ խորացնելու նպատակով:

Անվտանգություն, խաղաղություն եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում

Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը եւ պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության եւ խաղաղապահության միջոցով: Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ եւ նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:

Շոշափելի արդյունքների հասնելու ձգտում

Նախարար Միրզոյանը եւ հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի եւ այլոց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակության անդամները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կծառայի որպես մեխանիզմ, որի միջոցով երկու կառավարությունները կարող են ավելի ամուր կապեր հաստատել միջուկային ոլորտի փորձագետների, արդյունաբերության եւ հետազոտողների միջեւ: Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ստորագրել են նաեւ հակակոռուպցիոն եւ իրավապահ ոլորտում բարեփոխումների երկու համատեղ գործողությունների ծրագիր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԻՊ-ը կարեւորել է ԶԼՄ-ի եւ ՄԻՊ գրասենյակի ջանքերի մեկտեղումը
հաջորդը
Հայ-թուրքական գործընթացը դանդաղ է ընթանում. Թոմաս դե Վաալ

խմբագրական

Широко шагает Азербайджан

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Պարզվել է Լաչինի միջանցքն արգելափակած «բնապահպաններից» ոմանց ինքնությունը

    21:57 | 26.01.2023
  • Ռուսական աշխատաշուկայում IT ոլորտի մասնագետների թափուր հաստիքներ կան

    21:08 | 26.01.2023
  • Զորակոչի տարկետման իրավունքից օգտվել է 36 հազար 772...

    20:45 | 26.01.2023
  • Սպառողական ապրանքների պահանջարկը ռեկորդային անկում է արձանագրել

    20:22 | 26.01.2023
  • Apple-ը վերանորոգված սմարթֆոնների վաճառք է սկսել

    19:59 | 26.01.2023

ընտրանի

  • 1

    Նռնաձորը՝ քարտեզից դուրս

  • 2

    Ոտքդ տեղն է, ի՞նչ հաշմանդամության կարգ

  • 3

    Ժիրայր Լիպարիտյան. Տերմինաբանություն եւ ավելին. Միջանցքներ եւ տարանցիկ...

  • 4

    Հայաստանում կշահագործվի առաջին սանիտարական աղբավայրը

  • 5

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա