• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Երկու Հայաստան

Վարդան Հարությունյան 11:30 | 02.06.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 02.06.2022
map

Որքան էլ տարօրինակ է, բայց հայերիս համար երկու տարբեր Հայաստաններ կան։ Այդ Հայաստաններն իրար չեն հատվում եւ իրար չեն լրացնում։ Մեկն իրական Հայաստանն է, մյուսը՝ երեւակայականը։

Իրական Հայաստանն այն Հայաստանն է, որ 1991 թվականին հռչակվեց որպես անկախ հանրապետություն։ Երեւակայականը հայերի գերակշիռ մեծամասնության մտքում ուրվագծված մի երկիր է, որի հիմքում առասպելներն են ու պատմության մասին աղավաղված պատկերացումները, որն, ըստ զրույցների, եղել է ու, հավատում ենք, թե լինելու է դեռ։

Իրական Հայաստանը տեսնում ու ճանաչում են բոլորը։ Այն կա աշխարհի քարտեզի վրա, միջազգային կազմակերպությունների անդամ է, ունի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք ու սահմաններ։ Երեւակայական Հայաստանը յուրաքանչյուրի մտքում յուրովի է ուրվագծվում։ Յուրաքանչյուրն ինքն է, ըստ իր պատկերացումների, հարեւան երկրների տարածքների հաշվին գծում դրա սահմաններն ու որոշում դրա չափերը։ Ոմանց համար այն սկսվում է Կասպից ծովից ու մինչեւ Սեւ ու Միջերկրական ծովեր է ձգվում, ոմանց համար Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքն է ընդգրկում, այլոց համար Քուռ-Արաքս գետերի միջակայքում է։ Այն անհատական պատկերացումների տիրույթում է, հստակ սահմաններ չունի եւ շոշափելի չէ։

Իրական Հայաստանն ունի հնարավորություններ, ունի իրավունքներ, ունի շահեր, ունի հակառակորդներ ու թշնամիներ, ունի աջակիցներ ու բարեկամներ։ Եթե լինի պատասխանատու, եթե ճիշտ կողմնորոշվի, եթե լինի հեռատես ու հաշվենկատ, կարող է բարեկամների ու աջակիցների թիվն ավելացնել ու պակասեցնել հակառակորդների ու թշնամիների թիվը։

Երեւակայական Հայաստանը կա միայն հայկական միջավայրում։ Հայկական միջավայրից դուրս ո՛չ տեսանելի է եւ ո՛չ էլ ընկալելի։

Ողջ սարսափը, սակայն, այն է, որ հայերիս գերակշիռ մասը երեւակայական Հայաստանով է տարված։

Չենք ցանկանում հասկանալ, որ երեւակայական Հայաստանի հետեւից վազելով՝ իրական Հայաստանն ենք լքում, թողնում ենք այն կեսճանապարհին։ Չենք գիտակցում, որ երեւակայական Հայաստանի մասին զրույցները, որքան էլ դրանք ցնորական լինեն, իրենց բնույթով սադրիչ են՝ գրգռում են մեր հարեւաններին, դարձնում են նրանց մեզ թշնամի ու, վերջին հաշվով, վտանգում իրական Հայաստանը։

Չենք հասկանում, որ հանուն պատրանքների իրական Հայաստանը փորձանքի ու աղետի տանելու իրավունք չունենք, որովհետեւ սա է մերը՝ այս փոքրիկ ու թույլ երկիրը, որը կայացնելու ու հզորացնելու պարտավորություն ունենք։ Պետք է այն կառուցենք ու ամրապնդենք։

Սա անվերջանալի մի աշխատանք է։ Թող լինի փոքր, բայց լինի մերն ու լինի իրական։ Լինի երկիր, որ ինքնաբավ է ու ներկայանալի։ Ճանաչում է իր միջավայրը եւ կարողանում է կողմնորոշվել՝ զրուցել իր բարեկամների ու, որ շատ ավելի կարեւոր է, իր չարակամների հետ։

Եթե չենք ցանկանում շարունակել պարտությունից պարտություն ձգվող մեր տխուր ընթացքը, պետք է, վերջապես, դառնանք իրատես ու հեռատես։ Պատրանքների ու ցնորքների հետեւից չվազենք։ Մեր հնարավորությունները գերազանցող ծրագրեր չկազմենք։ Հակառակ դեպքում կշարունակվի աղետաբեր մեր ուղին։ Կշարունակենք կորցնել, ինչպես կորցրել ենք։ Կարող ենք անգամ մեր փոքրիկ, բայց իրական երկիրը կորցնել։ Ինչից հետո կմնա միայն երեւակայական Հայաստանը, որի չեղած փառքի ու անհնարին վերադարձի մասին երազելու ենք ուրիշների հայրենիքներում՝ աշխարհով մեկ սփռված։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չբորբոքել հակամարտությունը, դադարեցնել ճնշումը ՌԴ-ի վրա. ՉԺՀ ԱԳՆ
հաջորդը
Հայաստանցի ծանրամարտիկը՝ ոսկե մեդալակիր եւ Եվրոպայի չեմպիոն

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա