• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պետական պարգեւը զանգուլակ է․ Աշոտ Աղաբաբյան

Աննման Մինասյան 15:38 | 13.06.2022
Աննման Մինասյան 15:38 | 13.06.2022
Ashot Aghababyan

«Այսօր հավաքվել ենք, քանի որ Աշոտ Աղաբաբյան գրողի գրքերը մեր դարակի վրա չեն մնում, ձեռքից ձեռք են փոխանցվում»։ Շիրակի մարզային գրադարանում հանդիպեցին սիրված գրող Աշոտ Աղաբաբյանն ու ընթերցողը։

«Մենակը», «Թակարդը», «Ռեզիդենտը» եւ այլ վեպերի հեղինակ Աշոտ Աղաբաբյանը Գյումրիում հանդիպման այս ձեւաչափով առաջին անգամ էր։

«Խոսքի վարպետ չեմ, ինձ փնտրեք իմ գրքերում»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը։ Անկեղծացավ՝ երբ տեսնում է փողոցով մեկը քայլում է՝ թեւի տակ տանելով իր գիրքը, դա է իրեն օգնում ստեղծագործելիս։ «Պետական կոչումները զանգուլակներ են, որոնք երբեք քեզ չեն օգնում գիրք գրելիս»։ Ասում է՝ զերծ է մնում երկար նկարագրություններից, գրում է հակիրճ։ Կատակով հավելում է․ «Ինչքան սեղմ եմ գրում, էլի վեպ է ստացվում»։

Ashot Aghababyan«Վեպ գրելը դյուրին չէ, Աշոտ Աղաբաբյանի պես գրելը՝ առավել եւս։ Նա գիտի ինչպես գրել, որ ընթերցողը մնա լարված հետաքրքրության մեջ»,- ասաց հանդիպմանը ներկա գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։

Որ ընթերոցղը լավ գիտի «Թակարդը» վեպի հերոս, հետախույզ, Ղարաբաղի պատերազմի մասնակիցներից մեկին՝ Ջոն Հաննիսյանին, փաստեցին ներկաները։ Բայց որ գրքի հերոսին կտեսնեին հեղինակի կողքին նստած, անակնկալ էր գյումրեցի ընթերցասերի համար։

«Աշոտն ազնվագույն մարդ է, հոգեբան ու փիլիսոփա։ Կարողանում է քեզ ճանապարհել այնպես, որ վաղը գաս։ Նա կարողանում է լսել քեզ»,- ասաց Ջոն Հաննիսյանը, նույն ինքը՝ Ջոհան Հովհաննիսյանը։

Ashot AghababyanՀարց ու պատասխանով, հաճելի քննարկումներով ու բացահայտումներով լի հանդիպման ավարտին գյումրեցի ընթերցողն իր սիրելի գրողին ճանապարհեց պայմանով, որ էլի է գալու։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Վերին Լարսի» թողունակությունը 6,4 անգամ կմեծանա
հաջորդը
3332 միջուկային մարտագլխիկ՝ բարձր պատրաստության վիճակում
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 24 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Հանդիպել են Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարները

    09:45 | 25.09.2023
  • Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ

    09:26 | 25.09.2023
  • Լույս Ստեփանակերտում

    21:12 | 24.09.2023
  • Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում

    20:32 | 24.09.2023
  • 377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

    19:06 | 24.09.2023

ընտրանի

  • 1

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

  • 2

    Ստեփանակերտը պետք է մաքրվի քվազիքաղաքական աղբից

  • 3

    Երկու Փաշինյան, երկու Հայաստան

  • 4

    Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում

  • 5

    377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա