• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Հուշարձան, որ 364 օր փակ է

Հասմիկ Բալեյան 12:30 | 15.06.2022
Հասմիկ Բալեյան 12:30 | 15.06.2022

Հունիսի 14-ին Բռնադատվածների հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց խորհրդային տարիներին բռնաճնշումների ենթարկված անձանց, ընտանիքների հիշատակին։ Հուշարձանի տարածքը մարդաշատ չէր, հիմնականում եկել էին բռնադատվածների ժառանգներն ու միջոցառման կազմակերպիչները։ Պաշտոնատար անձինք ներկա չէին։

2006 թվականից Հայաստանում հունիսի 14-ը պաշտոնապես նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր։ Թեեւ խորհրդային տարիներին բռնաճնշումներ եղել են գրեթե միշտ, բայց այս օրը խորհրդանշական է։ 1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանից աքսորվել է ավելի քան 13 հազար մարդ։ Զանգվածային նույն աքսորի շրջանակում հազարավոր հայեր են տեղահանվել նաեւ Վրաստանից, Ադրբեջանից, Սեւ ծովի առափնյա բնակավայրերից։

Ի տարբերություն 1920-1940-ականներին բռնադատվածների՝ այս դեպքում պետանվտանգության թիրախում հայտնված մարդիկ աքսորվում էին ընտանիքներով եւ ուղարկվում Ալթայի երկրամաս՝ ցմահ բնակության։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ վերջին տարիներին գործընկերների հետ զբաղվում է խորհրդային պետական ահաբեկչության փաստերի ուսումնասիրությամբ, իր խոսքում կարեւորեց բռնաճնշումների եւ աքսորի պատճառների հստակեցումը, դրանց ենթարկված անձանց թվի ճշգրտումը, քանի որ տարիներ շարունակ սա եղել է փակ թեմա։

«Բռնադատվածների ժառանգները կատարվածի մասին գիտեն այն, ինչ իրենց պատմել են հարազատները։ Ոմանք ասում են՝ բռնաճնշումների ենթարկվածների թիվը եղել է 100 000 կամ 70 000, իսկ որտեղի՞ց այդ թվերը»,- ասաց նա։

Բռնադատվածների հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառմանը ներկա էր Աննա Մարտիրոսյանը, որի պապը, ծնողներն ու հորեղբայրները բռնադատվել եւ աքսորվել էին։

Anna Martirosyan«1937 թվականին պապիկիս են ձերբակալել, ապա՝ աքսորել։ Պապս Երեւանում ձերբակալվելուց հետո Չարենցի հետ նույն խցում էր եղել։ Պատմում էր, որ Չարենցին տանջամահ են արել։ Պատմել էր նաեւ, որ Չարենցը բանտախցի պատերին անվերջ գրում էր․․․ 1949 թվականին ծնողներիս են Ալթայի երկրամաս աքսորել՝ Նիժնյայա Սուետկա գյուղ։ Ես հենց այնտեղ եմ ծնվել։ Հիշելով աքսորի ճանապարհը՝ ծնողներս ասում էին՝ 15 օր բեռնատար գնացքի մեջ են եղել այլ ընտանիքների հետ ու դժվարությամբ հասել Ալթայի երկրամաս»,- պատմեց Աննա Մարտիրոսյանը։

1953 թվականին՝ Ստալինի մահից հետո, նրանց ընտանիքն արդարացվել է։

«Այդ ժամանակ վեց տարեկան էի, բայց 1953-ին չկարողացանք Հայաստան գալ։ 1956 թվականին վերադարձանք, քանի որ հայրիկս հարկադիր աշխատանքի էր եղել հանքերում եւ առողջության խնդիրներ ուներ, պիտի բուժվեր, որ կարողանայինք վերադառնալ։ Հիշում եմ՝ երբ հայրենիք տեղափոխվեցինք, հայերեն այնքան էլ լավ չէի խոսում, բայց հետո սովորեցի, նոր միջավայրին էլ ընտելացա»,- ասաց տիկին Աննան։

Կարինե Ղազարյանը եւս բռնադատվածի ժառանգ է։ 1937 թվականին տիկին Կարինեի պապը՝ դաշնակցական Գեւորգ Մինասի Ղազարյանը, Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքից է աքսորվել։

Karine Ghazaryan«Պապիկս նաեւ Անդրանիկի զինվորներից մեկն էր եղել, միշտ հպարտացել էր զորավարով։ Պապս երեք տարի ստրուկի ռեժիմով ծանր օրեր է անցկացրել Մուրմանսկի բանտում։ Հետո նրան Կրասնոգորսկի շրջան են տեղափոխել՝ սղոցարանում աշխատելու։ Նա ընտանիքի մոտ՝ Կիրոբաբադ, վերադարձել է 1955 թվականին։ 1989-ին, երբ պապիկս արդեն մահացել էր, Հայաստան տեղափոխվեցինք: Բռնադատվել ու դաժան բախտի էր արժանացել նաեւ հորեղբայրս։ Նա 16 տարեկանում Հայրենական պատերազմ էր գնացել, հետո դատել էին։ 1941 թվականի աշնանը հորեղբորս շտրաֆբատ էին գցել, որտեղ նա մահացել էր։ Հորեղբորս գերեզմանը Վոլոգդա քաղաքում է։ Թաղվել է եղբայրական գերեզմանոցում»,- պատմեց Կարինե Ղազարյանը։

Ազգագրագետ Գայանե Շագոյանը ներկայացրեց հուշարձանի ստեղծման պատմությունը։ Բացվել է 2008 թվականի դեկտեմբերի 3-ին։ Համահեղինակներն են ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանն ու Ջիմ Թորոսյանը։ Վերջինիս հայրը նույնպես բռնադատված է եղել։ Հուշարձանը տարվա մեջ բաց է միայն հունիսի 14-ին, եւ այդ օրն այստեղ են գալիս հիմնականում նրանք, որոնց ընտանիքներում եղել են բռնադատվածներ։ Իսկ նրանք գալիս եւ ի՞նչ են տեսնում՝ աղտոտված ու փոշոտ տարածք, որը համապատասխան պետական կառույցներից ոչ մեկն իրենը չի համարում։

Memorial repressionԱզգագրագետ Գայանե Շագոյանի կարծիքով սա պետական վերաբերմունքի դրսեւորում է։ Ներկա իշխանությունների մասին նա անցյալ ժամանակով է խոսում՝ խոստացել էին վերանայել բռնադատվածների մասին օրենքը, որ ապագայում կանխվեին քաղաքական բռնաճնշումները, բայց ոչ միայն այդ խոստումը չեն կատարում, այլեւ հարկ չեն համարում հունիսի 14-ին գալ հուշարձան, հարգանքի տուրք մատուցել, պետության վերաբերմունքն արտահայտել։ Ըստ Գայանե Շագոյանի՝ մի քանի պատգամավորներ բավարարվում են միայն ֆեյսբուքյան գրառումներով։

««Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, քաղաքապետարանը, թաղապետարանները մաքրելն իրենց գործը չեն համարում։ Հուշարձանը 364 օր փակ է։ Եթե բացեն, թափառող կենդանիներ, անտուններ կմտնեն, եւ այն ավելի արագ կվերածվի աղբանոցի»,- պատմեց Գայանե Շագոյանը։

Նա հիշեց՝ եղել են դեպքեր, երբ բռնադատվածների ժառանգներ են եկել Հայաստան, ցանկացել են հուշարձանին ծաղիկներ դնել, բայց դուռը փակ են գտել, մուտքի մոտ նստել, լաց են եղել ու հեռացել։

Հուշարձանի անմխիթար վիճակին եւ պատկանելությանը «Ալիք Մեդիան» կանդրադառնա առաջիկայում։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ժողովրդական արտիստին կփոխարինի արվեստի վաստակավոր գործի՞չը
հաջորդը
ՆԱՏՕ-ն ձգտում է փարատելու Թուրքիայի մտահոգությունները

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրավապահներն ահազանգ կստանան, հենց որ բռնարարը մոտենա զոհին

    13:00 | 23.03.2023
  • Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու կոչ Բաքվին

    22:27 | 22.03.2023
  • Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է...

    21:42 | 22.03.2023
  • Սպիտակ տունը Բաքվին ու Երեւանին լարվածությունը թուլացնելու կոչ...

    21:28 | 22.03.2023
  • Հայկական կողմը զորք եւ զինամթերք չի տեղափոխել․ Արցախի...

    20:47 | 22.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա