• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

«TOON EXPO 2022». Ապրել միայն նոր բնակարանում

Տաթեւեր Լազարյան 13:45 | 16.06.2022
Տաթեւեր Լազարյան 13:45 | 16.06.2022

Հունիսի 10-12-ը կայացավ «TOON EXPO 2022»-ը, որի ընթացքում «Նորակառույցների ցուցադրություն» նախագծի շնորհիվ քաղաքացիներն ունեցան մեկ միասնական հարթակում քաղաքում կառուցվող շենքերին ծանոթանալու հնարավորություն:

«Հետո էլ ասում են` փող չունեն, բա ո՞ւմ համար են էս ասաբնյակները»,- կես կատակ, կես լուրջ ասում է «TOON EXPO 2022»-ի այցելուներից Գարեգին պապիկը, որը հետաքրքրված, նաեւ հիացած է Երեւանում շինարարական բումով եւ ցանկանում է բնակարան գնել իր նորապսակ թոռան համար:

Ի՞նչ էր առաջարկում «TOON EXPO 2022»-ը

EXPO-ի գրեթե բոլոր մասնակիցները՝ անկախ գնից, առաջարկում էին տեխնոլոգիապես նոր շենքեր: Ժամանակակից մարդն այլեւս չպետք է իմանա՝ ինչ է նշանակում առանց վերելակի վերին հարկեր բարձրանալը, տնից հեռու մեքենան կայանելը եւ երեխաների հետ հեռու պուրակներում զբոսնելը:

Toon EXPO
Իտալիայից բերված 10 մետրանոց արծաթափայլ եղեւնիներ, այգի պուրակներ, բիզնես կենտրոններ, մարզական համալիրներ, կայանատեղիներ. այս առանձնահատկություններն ունեին ներկայացված գրեթե բոլոր շենքերը: Բնակարանների գները տատանվում էին 15-458 միլիոնի սահմաններում: Բարձր արժողությամբ ապարտամենտները՝ պենթհաուսներն ու երկհարկանի բնակարանները գտնվում էին պրեմիում դասի շենքերում։ Դրանց սպասարկման վճարը հավասար է նվազագույն  աշխատավարձին, անգամ բարձր:

Toon EXPOԻնչո՞վ են նորակառույցներն ավելի գրավում հաճախորդներին, ինչո՞վ է նրանց զիջում երկրորդային շուկան: Կառուցապատողների մեծամասնությունը միանշանակ պատասխանեց՝ ոչնչով: Այդ դեպքում ինչո՞ւ չընտրել նորն ու գեղեցիկը, որը նաեւ համալրված է նորագույն տեխնոլոգիաներով, սեյսմակայուն է:

«ArmConstruct»-ի ներկայացուցիչ Անի Գրիգորյանը նկատեց, որ նորակառույցների գներն անգամ ավելի ցածր են, քան խորհրդային տարիներին կառուցված շենքերինը: Դա պայմանավորված է նրանով, որ նորակառույցը գնորդին տրվում է «մերկ» պատերով, ու դրա հարդարման համար հաճախ անհրաժեշտ են տարիներ: Գնորդները նախընտրում են օգտվել երկրոդային շուկայից, որովհետեւ հաճախ չեն վստահում կառուցապատողին, կարծում են, որ շինարարությունը կարող է կիսատ մնալ:

«Հարկավոր է լավ ուսումնասիրել կառուցապատողի գործունեությունը, հետո որոշում կայացնել: Մեր կազմակերպությունն իր փորձով ապացուցել է, որ մեզ կարելի է վստահել: Կարեւորը՝ փորձառու մասնագետների հետ աշխատելն է»,-ասում է Գրիգորյանը:

Նշենք նաեւ, որ հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի ծրագրում փոփոխություններ արվեցին հենց Երեւանից դուրս շինարարական ակտիվությունն ապահովելու համար:

EXPO-ին ներկա կառուցապատողներից «ArmConstruct», «Seray developments»-ը, «Capital build estate development»-ը, «Defanse»-ը  կարեւոր են համարում մարզերում շինարարության ակտիվացումը, սակայն նրանցից գրեթե ոչ մեկը դեռ չի սկսել աշխատանքը Երեւանից դուրս եւ մոտ ժամանակներում չի էլ պլանավորում:

«Գուցե ապագայում միտք լինի նախագիծ սկսելու զբոսաշրջության թեժ կետերում՝ Ծաղկաձորում, Դիլիջանում եւ այլն: Ներկայում դեռեւս նման ծրագիր չկա»,- ասաց «Red invest group»-ի ներկայացուցիչ Հովհաննես Վարդանյանը:

Toon EXPOԻ՞նչ գտան «TOON EXPO 2022»-ում տուն փնտրող այցելուները

«Եկել էինք տուն գնելու, բայց գումարներս հերիքեց միայն սուրճին»,- կատակում է երիտասարդ Մուշեղը՝ նկատելով, որ ցուցադրության են ներկայացված համեմատաբար բարձր գներ ունեցող շինություններ: Այժմ Երեւանի տարածքում շատ են մեկ քառակուսի մետրը 450-650 դոլար արժողությամբ նորակառույցները:

Toon EXPO

Հանդիպեցինք նաեւ EXPO-ի «ունեւոր» այցելուներին, որոնք գտան իրենց երազած բնակարանները պրեմիում դասի շենքերում: «Քանի որ պրեմիում դասի շենքը Կենտրոնում չէ, գինը բավականին մատչելի էր՝ 1 քառակուսի մետրը 1400 դոլար: Պենթհաուսը 22 հարկանի շենքի վերջին հարկում է: Շենքն ունի լողավազան, հանդիսությունների, մանկական, Coworking սրահներ:

Պարզապես քառակուսի մակերեսի համար, եթե չեմ սխալվում, պետք է վճարել 450 դրամ սպասարկման վճար: Իսկ Պենթհաուսն էլ, ինչպես գիտեք, չափազանց մեծ մակերես ունի: Չնայած դա մեզ չի խանգարում»,- ներկայացրեց երիտասարդ զույգը:

EXPO-ին ներկա էր նաեւ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը («Էնթերփրայզ Արմենիա»), որի խնդիրն է նպաստել Հայաստանի տնտեսության երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրագործմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շոտլանդացի երկրպագուների հայկական առաքելությունը
հաջորդը
Օլաֆ Շոլցը, Էմանուել Մակրոնը եւ Մարիո Դրագին Կիեւում են
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 24 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Լույս Ստեփանակերտում

    21:12 | 24.09.2023
  • Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում

    20:32 | 24.09.2023
  • 377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

    19:06 | 24.09.2023
  • 30 ավտոբուս՝ ՀՀ տեղափոխելու նպատակով

    18:50 | 24.09.2023
  • Արարատ Միրզոյանը նոր է իմացել, որ «ուժն է...

    18:37 | 24.09.2023

ընտրանի

  • 1

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

  • 2

    Ստեփանակերտը պետք է մաքրվի քվազիքաղաքական աղբից

  • 3

    Երկու Փաշինյան, երկու Հայաստան

  • 4

    Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում

  • 5

    377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա