• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Թաթուլ Հակոբյան 17:30 | 21.06.2022
Թաթուլ Հակոբյան 17:30 | 21.06.2022
Patara village

Աշխարհասփյուռ հայության միջոցներով «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում ճանապարհներ է կառուցում, տներ շինում եւ ջուր հասցնում՝ մեղմելով 44-օրյա աղետալի պատերազմի հետեւանքները:

50 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ են կառուցվում Կոճողոտում ու Կաղարծիում, Վերին ու Ներքին Հոռաթաղում, Մարտակերտ-Ճանկաթաղ եւ դեպի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա տանող հատվածներում:

Վերանորոգվող, կառուցվող ճանապարհներից մեկն անցնում է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղով: Համայնքապետ Արթուր Գրիգորյանը պատմում է, որ Աստղաշեն-Պատարա ճանապարհը մեծ նշանակություն է ունենալու երկու գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման համար: «Կզարգանա զբոսաշրջությունը, եւ կապը մեր մայրաքաղաք Ստեփանակերտի հետ ավելի հարմար կլինի»,- ասում է Գրիգորյանը:

Astghashen villageԱստղաշենի հարեւանությամբ՝ դեպի Պատարա, նոր բնակավայր է կառուցվում՝ ավելի քան 200 տուն: Այս տները Ասկերանի շրջանի օկուպացված համայնքների՝ տունը կորցրած բնակիչների համար են։ Այսօր Աստղաշենում հաստատվել է 30 տեղահանված ընտանիք՝ 130 բնակիչ:

Տեղահանվածներ կան նաեւ Պատարա գյուղում. դպրոցում սովորող 160 աշակերտներից 73-ը այստեղ հաստատվել է 44-օրյա պատերազմից հետո:

Դպրոցի տնօրեն Արթուր Ջահանգիրյանն ասում է՝ լավ ճանապարհը տնտեսության, զբոսաշրջության եւ բոլոր ոլորտներում հաջողության բանալին է: «Երբ ճանապարհը կա, բոլոր ուղղություններով հաջողություններ են սպասվում»,- ասում է նա:

Պատարայի գյուղապետ Վալերի Ղահրամանյանը կարծում է, որ ճանապարհը թե՛ գյուղի, թե՛ պետության համար կարեւոր նշանակություն ունի: «Համոզված եմ, որ հոսքը դեպի գյուղ ավելի կշատանա, որովհետեւ մեր բնությունը շատ գեղեցիկ է, հանգստանալու համար շատ տեսարժան վայրեր եւ մոտ 200 կոթողներ ունենք»,- ասում է նա:

Արցախի կառավարությունը Պատարայի անտառներից բխող գետի ջուրը խողովակաշարով հասցնում է Ստեփանակերտ, որտեղ անցյալ տարի խմելու ջրի լրջագույն պակաս կար:

«Արցախի կառավարությունը խոստացել է, որ կարճ ժամանակում ճանապարհը պիտի ասֆալտապատվի մինչեւ Պատարա, գյուղի մեջ կենտրոնական ճանապարհը եւս պիտի անպայման ասֆալտապատվի: Աշխատանքներն ուշանում են այն պատճառով, որ գյուղից վերեւ ջրամբար է կառուցվում, այդ ջրամբարի համար խողովակաշարերը որ շարվում են, մի քիչ դժվարություն է առաջանում, պիտի այդ աշխատանքները վերջացնեն, դրանից հետո սկսվեն ասֆալտապատման աշխատանքները»,- ասում է Պատարայի գյուղապետը:

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԱՏՄ-ում կզարգացնեն Եվրոպա-Չինաստան միջանցքը
հաջորդը
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան կմեկնարկի Իսլանդիայում

խմբագրական

Հեղինակը Հայաստանն է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թույլ չեն տա դուրս գալ Ուզբեկստանի կազմից 

    20:30 | 02.07.2022
  • Թեհրանը դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը

    19:57 | 02.07.2022
  • ՌԴ-ում կապիկի ծաղիկի բռնկման մեծ վտանգ կա. ԱՀԿ

    17:03 | 02.07.2022
  • Մասկը եւ Հռոմի պապը քննարկել են մարդկության ապագան

    16:32 | 02.07.2022
  • ՌԴ-ն դադարեցրել է մասնակցությունը ԵԽ-ի հետ համաձայնագրերին

    15:36 | 02.07.2022

ընտրանի

  • 1

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

  • 2

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 3

    Ի՞նչ լեզվով են խոսում ներգաղթյալների հետ Երեւանում

  • 4

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 5

    Սոցիոլոգիական հարցում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա