• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Բանկերը պատրաստվում են հուլիսի 1-ից գերշահույթ ստանալ

Արմինե Ավետյան 15:00 | 29.06.2022
Արմինե Ավետյան 15:00 | 29.06.2022
POS

Ընդամենը 2 օրից` հուլիսի 1-ից, Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսվարողները չեն կարողանա 300 հազար դրամը գերազանցող կանխիկ գործարքներ անել։ Օրենքը դա կարգելի։

Առեւտուրն ու ֆինանսական ցանկացած գործարք պետք է անեն անկանխիկ, բանկային, քարտային համակարգով։ Լինի դա խանութից պարզապես որեւէ ապրանք՝ 300 հազար դրամը գերազանցող հեռուստացույց, սառնարան, կահույք, զարդ, զգեստ, սարքավորում, դեղորայք, սնունդ ձեռք բերելիս կամ որեւէ ծառայություն գնելիս եւ այլ գործարք կատարելիս։ Բժշկական ու կրթական հաստատությունները նույնպես հուլիսի 1-ից Երեւանում, իսկ 2023 թվականից ողջ Հայաստանում ուսման վարձերն ու հիվանդանոցային վճարները պետք է գանձեն անկանխիկ։

Իշխանություններն այս փոփոխությունը բացատրել են ստվերային շրջանառությունը կրճատելու, գնումներն ու գործարքները հարկման դաշտ բերելու պատճառաբանությամբ, ինչը միանգամայն հասկանալի, ընդունելի եւ ողջունելի նպատակ է։ Կանխիկ գնումներ անելու դեպքում գործարքների մի մասը կատարվում էր հարկային դաշտից դուրս՝ ստվերում։

Բայց փորձագիտական-տնտեսական ոլորտում մտահոգություն կա, որ իշխանություններն իրենց այդ ցանկություններն իրականացնելիս շտապել են ու նախապատրաստական աշխատանքները չեն արել։ Այդ համակարգը ներդնելու համար նախ պետք էր համապատասխան միջավայր ստեղծել՝ սկսած մարդկանց ամենապարզ հմտությունները սովորեցնելուց մինչեւ բոլոր տնտեսվարողների տեխնիկական խնդիրները լուծելը։ Ասում են, անգամ Պետեկամուտների կոմիտեն պատրաստ չէ վերահսկելու բոլոր տնտեսվարողներին։ Այսինքն՝ խնդիրները լուծված չեն բոլոր օղակներում։

«Հանրությունը քիչ է տեղեկացված, եւ մի զգալի մասն անվստահություն ունի քարտերի նկատմամբ։ Բիզնեսը պետք է ունենա անկանխիկ գնումներ անելու հնարավորություն, մինչդեռ այս պահին նոր սերնդի ՀԴՄ-ներով գործարքներն անելու խնդիրը լուծված չէ։ ՊԵԿ-ը չի կարողանալու վերահսկել ամսվա կտրվածքով 40-50 հազար ՀԴՄ-ների առեւտուրը։ Բացի այդ՝ տնտեսվարողը, բախվելով տարբեր խնդիրների, կարող է իր առեւտուրը մասնատել մի քանի մասերի, որոնք չեն գերազանցի 300 հազար դրամը, եւ այդպես շրջանցել օրենքն ու ստվերում մնալ։ Խառնաշփոթ է լինելու»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ի տարբերություն տնտեսվարողների ու քաղաքացիների՝ այս փոփոխություններին մեծ ոգեւորությամբ են պատրաստվում բանկերը։ Գումարը, որը գնումների, գործարքների ժամանակ ձեռքից ձեռք չի անցնելու, հիմնականում բանկերի միջոցով է փոխանցվելու։ Բանկերը, սակայն, դա անվճար չեն անում, միջնորդավճար են գանձում։ Ավելին՝ պատրաստվում են բարձրացնելու ծառայության գինը։ Համենայնդեպս նման տեսակետ է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո Հայաստանում բանկային միջնորդավճարները, կանխիկացման տոկոսադրույքներն առանց այդ էլ բարձրացել էին։ Բանկերը պատճառաբանում են, որ այդպիսով թանկացնում են բանկային գործարքները, որ Հայաստան տեղափոխված ռուսները չկարողանան տարադրամի այնպիսի փոխանակումներ, գործարքներ անել, որոնց արդյունքում մեր երկրին էլ կհայտնվի արեւմտյան պատժամիջոցների տակ։ Եվ այսօր Հայաստանի գրեթե բոլոր բանկերում գումարի կանխիկացումը փող արժի, օրինակ՝ ռուբլու դեպքում բանկերն իրենց են պահում հաճախորդի գումարի 5 տոկոսը, դոլարի դեպքում՝ 2, երբեմն ավելի բարձր տոկոս։ Այսինքն՝ 100 հազար ռուբլուց 5 հազարը կամ 100 հազար դոլարից 2 հազարը մնում է բանկին։

«Իսկ հուլիսի 1-ից բանկերը նախապատրաստվում են նոր սակագնային պլանների, բարձրացնելու են կանխիկացման տոկոսադրույքները, փոխանցումների միջնորդավճարները։ Ռուսաստանում, օրինակ, կանխիկացման համար կազմակերպություններից գանձում են մինչեւ 12 տոկոս միջնորդավճար։ Մենք գնում ենք այս ճանապարհով, կանխիկացումը լինելու է թանկարժեք»,- ահազանգում է Նաիրի Սարգսյանը։

Հուլիսի 1-ից հնարավոր չի լինի նաեւ բնակարան կամ ավտոմեքենա գնել կանխիկ գումարով։ Բնակարանի կամ ավտոմեքենայի գինը սովորաբար քննարկվում եւ վճարվում է դոլարով, եթե այն կառուցապատողից չի գնվում։ Առքուվաճառքի դեպքում, քանի որ մեր բանկային համակարգում արգելված է արտարժույթով գործարք անելը, քաղաքացին իր դոլարը պետք է փոխի դրամով, որ գնած գույքի համար փոխանցում կատարի։ Այդ փոխանակած դրամը դոլարային արժեքով արդեն նվազում է, դրանով այլեւս չես կարողանա նույնքան դոլար գնել։

Բանկը որոշ միջնորդավճար կպահի փոխանցման ժամանակ։ Իսկ եթե վաճառողը, ում հաշվին նստում է այդ գումարը, ինչ-ինչ նպատակներով ցանկանում է այն կանխիկացնել, որոշ չափով էլ այդտեղ է բանկին գումար թողնում։ Ստացվում է, րոպեներ տեւող մի քանի գործողություն անելով, բանկն իր երկու հաճախորդի հաշվին բավականին կլորիկ գումար է աշխատում։

Բանկերի կողմից իրենց հաշվին գերշահույթ ստանալու ցանկությունը շրջանցելու կամ փող չկորցնելու պատճառով մեր քաղաքացիները կարող են զարտուղի ճանապարհներ գտնել, օրինակ՝ բնակարանի կամ ավտոմեքենայի առքուվաճառքի փոխարեն նվիրատվություն ձեւակերպել եւ գումարը կանխիկ ստանալ։

Կանխիկի շրջանառությունը սահմանող այս համակարգի ներդրումը մտահոգել է նաեւ իշխանության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։ Նա նույնպես կարծում է, որ մեր երկիրը դեռ պատրաստ չէ դրան։ «Մենք օրենքը ընդունում ենք, բայց իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ ենք ունենում։ Ես կիրակի եղել եմ Եղեգնաձորում, Վայքում, Երասխում, փորձել եմ քարտով վճարել, բոլոր տեղերում խնդիրներ եմ ունեցել։ Եթե մենք օրենք ենք ընդունել, բայց համապատասխան դաշտ չենք ստեղծում, այն չի ծառայի իր նպատակին»,- ասում է պատգամավորը։

Առանց անունները նշելու, ասում է, զանգահարել է 5 բանկ, որտեղ դոլարի կանխիկացման միջնորդավճարը եղել է 2 տոկոս։ Դիմել է Կենտրոնական բանկի ղեկավարությանը եւ առաջարկել վերահսկել բանկերի ախորժակը։ «Եթե մենք ցանկանում ենք տնտեսական աճը պահել, պետք է շարունակականությունն ապահովենք, որ չնվազի։ Թե չէ ռուս տուրիստներն էլ գումարը կանխիկ կբերեն ու կանխիկ կծախսեն։ ԿԲ-ից ասում են՝ բանկերին համոզել ենք միջնորդավճարն իջեցնել 0,75 տոկոսի։ Բայց, ասում են, մի բան է, որ ԱԺ-ն է դա պահանջում, այսինքն՝ հանրային պահանջ է ձեւավորում, մեկ այլ բան է, որ ԿԲ-ն է նախաձեռնում, կասեն՝ ճնշում է գործադրվում։ Տեսնենք, պետք է ամեն ինչ անենք, որ ցածրացնեն միջնորդավճարները, եւ նոր համակարգն աշխատի»,- ասում է Բագրատյանը։

Արմինե Ավետյան

Լրագրող դարձա, որովհետեւ անգործ էի։ Հետո սիրեցի աշխատանքս։ Բայց լինում են պահեր, երբ հոգնում եմ, հիասթափվում շուրջս տիրող իրավիճակից։ Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պես ես էլ ուրիշ աշխատանք չեմ գտնում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփի փաստաբանը՝ FBI-ի ուշադրության կենտրոնում
հաջորդը
Կապկի ծաղիկը սպասվածից 6-12 անգամ արագ է մուտացվում

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Երեւանը ձգձգում է իր պարտավորությունների կատարումը. Բայրամով

    19:21 | 09.08.2022
  • Հարցերը պետք է լուծել բանակցային ճանապարհով․ ԵԱՀԿ

    18:57 | 09.08.2022
  • Իրանական «Խայամ» արբանյակից ստացվել են առաջին տվյալները

    18:32 | 09.08.2022
  • Սեւանա լիճ թափվող գետերն աղտոտված են

    18:07 | 09.08.2022
  • Արգելել ռուսների մուտքն Արեւմուտք․ Զելենսկի

    17:43 | 09.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 4

    Դանդաղընթաց է, բայց էժան ու հարմարավետ

  • 5

    Թուրքակա՞նը, թե՞ ռուսականը. սա նաեւ տնտեսական պատերազմ է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա