• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հրավառելիքի կուտակման պայթյունավտանգ ներուժը

aliq 17:55 | 19.08.2022
aliq 17:55 | 19.08.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝  2020-2021 թվականների ընթացքում Հայաստան են ներկրվել 46 միլիոն 235 հազար 530 հատ հրատեխնիկական պատրաստի արտադրանք, հրավառելիք, ազդանշանային, անձրեւային ու հակամառախուղային հրթիռներ, 1170 տոննա պատրաստի պայթուցիկ նյութեր, 7057 տոննա վառոդ։

Բացի դրանից՝ վերջին երկու տարում Հայաստան են ներկրվել նաեւ 812 հազար 700 հատ եւ 6125 կմ երկարությամբ ճայթեցնող, հրապատիճ, բռնկիչ, էլեկտրաճայթիչ պատրույգներ։

2020-ին Հայաստան ներկրած պայթուցիկ նյութերի ծավալը էականորեն գերազանցում է 2021-ի նույն ցուցանիշը։ Օրինակ` եթե 2020-ին Հայաստան է բերվել 39 միլիոն 37 հազար 600 հատ տարբեր տեսակի հրատեխնիկա, ապա 2021-ին` 7 միլիոն 197 հազար 900։

Այս կտրուկ տարբերությունը թերեւս պայմանավորված է նրանով, որ 2020-ին Հայաստան ներկրված հրավառության նյութերն այդ տարում գրեթե չեն օգտագործվել. նախ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների, ապա 44-օրյա պատերազմի հետեւանքով, եւ 2021-ին դրանց ներկրման անհրաժեշտությունը կտրուկ նվազել է։ 2022-ի մաքսային վիճակագրական տվյալները դեռեւս հրապարակված չեն։

Ամենախոշոր մատակարարը Չինաստանն է

Պաշտոնական թվերով` հրատեխնիկական իրերի, տարբեր տեսակի ազդանշանային, հրթիռների ամենախոշոր մատակարարը Չինաստանն է։ Վերջին երկու տարում մեր երկիր ներկրված 46 միլիոն 235 հազար 530 հատ այս ապրանքատեսակներից 46 միլիոն 205 հազար 700–ը ներկրվել է Չինաստանից, 29 հազար 800 հատը` Իրանից, 30-ը` Ռուսաստանից։

Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Ռուսաստանից Հայաստան 2020-ին ներկրվել են 584,3 տոննա, 2021–ին` 585,9 տոննա պատրաստի պայթուցիկ նյութեր։  2021-ին վառոդի միակ մատակարարը եղել է Ռուսաստանը` 6,7 տոննա, իսկ 2020-ին` Իսպանիան (250 կգ) եւ Իտալիան (100 կգ)։

Տարբեր նպատակներով կիրառվող քուղերի` պատրույգների (ճայթեցնող, հրապատիճ, բռնկիչ, էլեկտրաճայթիչ) ներկրման աշխարհագրությունը ամենաբազմազանն է։ 2020–ին դրանք ներկրվել են Իտալիայից, Լեհաստանից, Հնդկաստանից ու Ռուսաստանից, 2021-ին` Չեխիայից ու Ռուսաստանից։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն օգոստոսի 17-ին հայտնել էր, որ նախքան պայթյունը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, նախնական գնահատականներով, 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել: Համապատասխանո՞ւմ է առեւտրի կենտրոնում կուտակված հրատեխնիկական պատրաստի արտադրանքի նշված քանակը թույլատրված նորմերին,  նախարարը դժվարացել էր պատասխանել, միայն նշել էր, որ այդ հարցի պատասխանը կտան իրավասու մարմինները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առանձնազրույց հայ-վրացական սահմանին
հաջորդը
Արեւիկի նոր բիզնեսը Երեւանում է, սիրտն՝ Արցախում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն