• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան աշխարհին սպառնացող գլխավոր մարտահրավերից մեկն է. Մենենդես

aliq 13:37 | 27.08.2022
aliq 13:37 | 27.08.2022
Senator Bob Menendez

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է Արեւելյան Միջերկրական ծովում ամենամեծ սպառնալիքը եւ Չինաստանի, Ռուսաստանի եւ կլիմայի փոփոխության հետ այն ներառել միջազգային հանրության առաջ կանգնած հիմնական մարտահրավերների մեջ։

Քննադատելով Կիպրոսի հյուսիսային հատվածի բռնազավթումը` Մենենդեսը հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս Անկարային սպառազինության արդիականացված համակարգեր  տրամադրելուն։ Նա մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում պառակտիչ քաղաքականություն վարելու համար։

Ավելի վաղ Մենենդեսը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն, քանի դեռ նա չի փոխել իր ուղղվածությունն ու չի կատարել ՆԱՏՕ–ի առաջ ստանձնած պարտավորությունները` հրաժարվելով ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումից։ Թուրքիան մտադիր է ԱՄՆ–ից 40 հատ F-16 կործանիչ գնել եւ արդիականացնել իր սպառազինության կազմում գտնվող եւս 80-ը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը քննարկում են F-16-ի գնման հարցի «տեխնիկական մանրամասները»։ Անկարան բանակցությունների դրական ընթացքի հույս ունի:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ հույս ունի ստանալու Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցում։ Սենատոր Մենենդեսը, որպես միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ, այդ գործարքի վրա վետո դնելու իրավունք ունի։

Հունաստանն ակտիվորեն խոչընդոտում է գործարքը։ Դա պատճառներից մեկն է դարձել, որ Էրդողանը հրաժարվի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ շփվելուց` մեղադրելով նրան ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարսը, թարսը եւ ապագան
հաջորդը
Սրտի տասնօրյակ Սրտի համաշխարհային օրվա առթիվ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն