• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մնաց վավերացնի ՆԱՏՕ-ի անդամ 6 երկիր

aliq 15:53 | 27.08.2022
aliq 15:53 | 27.08.2022
Finland, NATO, Sweden flags

Օգոստոսի 27-ի առավոտյան անցկացված նիստում Չեխիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ավելի վաղ նույն քայլը կատարել էր Չեխիայի Սենատը։ Նախագահ Միլոշ Զեմանը հասկացրել էր, որ խորհրդարանով անցնելուց հետո կստորագրի ընդունված որոշումը։

Այսպիսով` Չեխիան դառնում է ՆԱՏՕ-ի 24-րդ երկիրը, որ հաստատում է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Սկանդինավյան երկու երկրների հայտերը վերջնականապես հաստատելու, նրանց ՆԱՏՕ-ի անդամ հռչակելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամների խորհրդարանների հավանությունը։

Համաձայնագրերը դեռեւս չեն վավերացրել Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Հունգարիան եւ Թուրքիան։

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն առաջին անգամ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մասնակցությամբ համաժողով կհրավիրի, որը կանցկացվի սեպտեմբերի 16-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։
Հանդիպման մասնակիցները ծրագրում են քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարական զարգացումները։
Ափսոս, որ ՆԱՏՕ-ն իր գոյությունը չդադարեցրեց Վարշավայի պայմանագրի հետ․ Ռիչարդ Բլեք

ԱՄՆ Վիրջինիա նահանգի նախկին սենատոր Ռիչարդ Բլեքը ավելի վաղ ափսոսանք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն շարունակում է իր գործունեությունը։

«Կարծում եմ, որ արեւմտյան քաղաքակրթության մեծագույն ողբերգություններից մեկն այն էր, որ ՆԱՏՕ- ն իր գոյությունը չդադարեցրեց Վարշավայի պայմանագրի հետ միաժամանակ»,- ընդգծել է Բլեքը:

Ըստ  նրա՝ նախկինում որոշակի ժամանակահատված ՆԱՏՕ-ն դրական ուժ էր համարվում, սակայն այժմ այն դարձել է միջազգային հարաբերություններում ապակայունացնող տարր։

Դեռ ապրիլին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, պատասխանելով դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության դեպքում Չինաստանի դիրքորոշման մասին հարցին, հայտարարել է, որ Սառը պատերազմի արդյունք ՆԱՏՕ-ն վաղուց պետք է պատմության գիրկն անցներ։

Եվրամիությունում Չինաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունը փետրվարին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որդեգրած ընդլայնման քաղաքականությունը չի նպաստում գլոբալ անվտանգությանը եւ կայունությանը:  ՆԱՏՕ-ն, ըստ չինացի դիվանագետների, Սառը պատերազմի մնացորդ է եւ աշխարհի խոշորագույն ռազմական դաշինքը։

Ըստ չինական կողմի՝ Սառը պատերազմի ավարտից երեսուն տարի անց դաշինքը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը եւ գործողությունների շրջանակը, մասնակցում է բլոկային քաղաքականությանը եւ առճակատմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մետրոյում կհնչեն եռալեզու հայտարարություններ
հաջորդը
Հանդիպումից հետո հաղորդագրություն կտարածվի. վարչապետի աշխատակազմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն