Մի ընտանիքի պատմություն. «Մենք բոլորս գրանցմամբ դեռ շուշեցիներ ենք»

Անի Գեւորգյան
Nune Balayan

Նունե Բալայանը ծնունդով Մարտակերտի Վանք գյուղից է, սակայն ամբողջ կյանքն ապրել է Շուշիում: 1994 թվականին զոհվել է կրտսեր եղբայրը, 2006-ին թշնամու դիվերսիայի հետեւանքով՝ ավագ եղբայրը: «Հայրս այս կորուստներին չդիմացավ: Առողջությունը կտրուկ վատացավ, սրտի եւ գլխուղեղի կաթված ստացավ, փորձում էինք բուժել, բայց 2009-ին մահացավ»,- պատմում է Նունե Բալայանը:

Բալայանը 1994-2004 թվականներին եղել է Շուշիի Գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենը, տասը տարիների ընթացքում Շուշիի եւ մերձակա բնակավայրերի համար հավաքել է ավելի քան 15000 գիրք: Վերջին տարիներին Բալայանն աշխատում էր Շուշիի դպրոցում, իսկ 2020-ի աշնանը նախատեսում էր իր եռահարկ տանը հյուրատուն բացել. «Շուշիում անհամար գանձեր ենք թողել: Հնարավոր չեղավ հանել ո՛չ գրադարանի, ո՛չ դպրոցի եղածը: Ամբողջը հիմա ավերված է, իսկ շենքերը դարձել են ադրբեջանցիների զորանոցներ»:

Nune Balayan Նունեն ընտանիքի հետ այժմ վարձով ապրում է Երեւանում՝ Սարի թաղում:

Nune BalayanՉորս մասնագիտություն ունեցող կինը մինչ օրս չի կարողանում աշխատանք գտնել, ստիպված տան կողքի փոքր հողատարածքն է մշակում:

Nune BalayanՆունե Բալայան. «Դիմեցի լոգոպեդի աշխատանքի համար, ասացին՝ տարիքս չի համապատասխանում»:

Nune BalayanՆունե Բալայան. «Շուշիում ինչով ասես զբաղվում էի, ակտիվ էի, ինձ լավ էի զգում, այստեղ ստիպված եմ տանը նստել,
բայց հույս ունեմ, որ աշխատանք ի վերջո կգտնեմ»:

Nune BalayanՆունեի կրտսեր դուստրը՝ 12-ամյա Աննան, կարոտում է հին տունը, նոր միջավայրին դժվարությամբ է ընտելանում:

Nune BalayanԱննա. «Այստեղի դպրոցում մի տղա կար, մի օր ասաց՝ դու շուշեցի փախստական ես: Ես նրան հարվածեցի, բայց բոլորը հասկացան, որ նա արժանի էր»:

Nune BalayanՆունեի ավագ դուստրը՝ 28-ամյա Ռուզաննան, 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ ամուսնացել ու մեկնել էր ՌԴ:

Nune BalayanՌուզաննա. «Հղի էի, երբ պատերազմը սկսվեց: Ամբողջ օրը մերոնց էի զանգում, շատ բաներ իրենցից շուտ էի իմանում: Նոյեմբերի 29-ին աղջիկս ծնվեց»:

Nune BalayanՌուզաննա. «Մերոնցից շուտ իմացա, որ հորեղբորս տղան զոհվել է: Դա շատ ծանր հարված էր»։

Nune BalayanԱրայիկ Ղահրամանյանը ժամկետային զինծառայող էր, 2021-ի հունվարին պետք է զորացրվեր:

Nune BalayanՆունե Բալայան. «Մեծ աղջիկս ժամանակավոր է եկել Հայաստան, շուտով էլի գնալու է, այստեղ մնալու ենք ես,
ամուսինս, տղաս, փոքր աղջիկս եւ 75 տարեկան մայրս»:

Nune BalayanՆունե Բալայան. «Այս տանը սեփական ոչինչ չունենք, ամեն ինչ մեր բարեկամները կամ ընկերներն են տվել: Միակ բանը, որ ունենք, մեր անձնագրերն են»:

Nune Balayan«Բոլորս գրանցմամբ դեռ շուշեցիներ ենք»:

Nune Balayan«Երբ Արցախում ավելի անվտանգ լինի, կուզեմ՝ վերադառնամ ու սեփական բիզնես բացեմ»:

Նման հոդվածներ