Մի ընտանիքի պատմություն. «Հիմա անտառների փոխարեն մի քանի բույս ունենք»

Անի Գեւորգյան
Danielyan family

Բերձորից տեղահանված Դանիելյանների ընտանիքի բոլոր տղամարդիկ մասնակցել են 44-օրյա պատերազմին: Նրանցից երկուսը վիրավորվել են եւ մինչ օրս չեն ապաքինվել:

«Այն ժամանակ Երեւանից տեղափոխվեցինք Արցախ: Գիտեինք, որ Արցախը մերն է, դրանից այն կողմ ոչինչ չկար: Երկու տարի առաջ երեք տուն կորցրինք, տղայիս ու թոռանս առողջությունը կորցրինք, բայց գոնե ողջ ենք»,- ասում է 75-ամյա Լյուսյա Մելիքսեթյանը: Ութհոգանոց ընտանիքն այժմ ապրում է Արարատի մարզի Հայանիստ գյուղում:

Danielyan family47-ամյա Մհեր Դանիելյանը պատերազմի օրերին եղել է Մարտակերտում,
ստացել է գանգուղեղի վնասվածք, մինչ օրս ուշագնացություն եւ ուժեղ գլխացավ է ունենում:

Danielyan familyԴավիթը, որ երկու տարի առաջ 18-ամյա նորակոչիկ էր, Հադրութում ստացել է դիմածնոտային շրջանի վնասվածք եւ ողնուղեղային շոկ:

Danielyan familyԴավիթի մայրը՝ Անահիտը, պատմում է. «Երբ որդուս վիրավորվելու մասին լուրը ստացա, սարսափեցի: Չգիտեի, թե ինչ է եղել»:

Danielyan family«Երբ առաջին անգամ հոսպիտալում տեսա, դեմքին մեծ վերք կար, ու չէր կարողանում շարժվել: Շատ ծանր էր վիճակը:
Փառք եմ տալիս Աստծուն, որ հիմա ավելի լավ է»:

Danielyan familyԴավիթն այժմ դիմածնոտային պլաստիկ վիրահատության կարիք ունի, սակայն վերջերս պարզվել է,
որ այդ վիրահատությունը պետպատվերով այլեւս չի արվում:

Danielyan familyՄհեր Դանիելյան. «Երկու տարի է՝ ամեն օր դեղ եմ խմում: Դեռ հինգ տարի էլ պետք է խմեմ»:

Danielyan familyՊատերազմին մասնակցելու համար Դանիելյանների ստացած պարգեւները:

Danielyan familyԸնտանիքի մեծերը` Լյուսյա Մելիքսեթյանը եւ ավագ Դավիթ Դանիելյանը:

Danielyan family76-ամյա Դավիթ Դանիելյան. «Լաչինում ինձ «ջունգլիների արքա» էին ասում»:

Danielyan family«Ամբողջ օրն անտառներում աշխատում էի. ո՛չ օձն էր կծում, ո՛չ գազաններն էին հարձակվում»:

Danielyan family«Հիմա անտառների փոխարեն մի քանի բույս ունենք»:

Danielyan familyԱնահիտ. «Այս բույսերը մեր տան ամենաթանկ բանն են: Դրանց տակ Լաչինի հողն է»:

Danielyan family«Օր օրի մեր կարոտը մեծանում է»:

Danielyan familyԴավիթ Դանիելյան. «Ո՞վ կմտածեր, որ իմ այս տարիքում պետք է նոր կյանք սկսեմ»:

Նման հոդվածներ