Մի ընտանիքի պատմություն. «Հասկանում ենք, որ այդ ամենը էլ չի վերադառնա»

Անի Գեւորգյան
Grigoryan family

Հինգ երեխաների մայր Անահիտ Գրիգորյանը արդեն մեկ ամիս է, ինչ ընտանիքի հետ Երեւանում վարձով է ապրում: Մինչ այդ՝ մեկ տարուց ավելի, Բերձորից տեղահանված եւս 14 ընտանիքի հետ նրանք բնակվում էին Նորքում՝ ժամանակավոր կացարանում:

«Մենք դեռ սպասում էինք, որ պետությունը մեզ բնակարաններով ապահովելու որեւէ քայլ կանի, երբ պարզվեց, որ այդ շենքը, որում ապրում ենք, վաճառվել է, եւ մեզ ստիպեցին դուրս գալ: Հիմա թեեւ մեզ տվել են տուն ձեռք բերելու համար պետական վկայականը, սակայն դրա պայմաններին համապատասխան ո՛չ տուն, ո՛չ անգամ հող գտնել դեռ չենք կարողանում»,- պատմում է բազմազավակ մայրը:

Grigoryan familyԱնահիտի ավագ որդին` Կարենը, 19 տարեկան է, Դավիթը` 17, Մարինեն` 16, Մերին` 8, իսկ Վահագնը` 6:

Grigoryan familyԱնահիտ Գրիգորյան. «Ես տասը տարեկան էի, երբ վերաբնակեցման համար տեղափոխվեցինք Բերձոր»:

Grigoryan family«Աղջիկներս վերադարձան Հայաստան, ու ոնց որ ես այն ժամանակ, հիմա էլ նրանք ոչինչ չունեն»:

Grigoryan family«Հազարավոր ընտանիքներ դեռ իրենց սերտիֆիկատներին են սպասում: Ստացել ենք, բայց դա մեր կյանքում դեռ ոչինչ չի փոխել»:

Grigoryan family«Էրեխեքը հիմա ավելի հանգիստ են, սովորել են նոր կյանքին, բայց մեկ-մեկ իրենց շանն ու կատվին են կարոտում»:

Grigoryan family«Ես նրանց հանգստացնում եմ, բայց իրականում ինքս էլ չգիտեմ, թե մեզ ինչ է սպասում»:

Grigoryan family«Ըստ սերտիֆիկատի՝ պետությունը մեզ պետք է տա 8, 10 կամ 14 մլն դրամ՝ կախված նրանից, թե որտեղ տուն կգտնենք:
Ստացվում է, որ իմ յոթհոգանոց ընտանիքի համար լավագույն դեպքում մեկսենյականոց տուն պետք է գնենք»:

Grigoryan familyԱնահիտի ամուսինը` Սեւակ Մուրադյանը, աշխատում է Բերձորի Փրկարար ծառայությունում: Այժմ նրանց կենտրոնը տեղափոխվել է Լիսագոր:

Grigoryan family«Երկու օր այնտեղ եմ, հինգ օր՝ ազատ, գալիս եմ տուն: Չգիտենք, թե մեր աշխատանքը ինչքան ժամանակ դեռ կունենանք»:

Grigoryan familyՄեկ տարի առաջ երեխաները շուն են գտել, այժմ ընտանիքի անդամ է դարձել:

Grigoryan familyԱնահիտ Գրիգորյան. «Հիմա մեզ ասում են`գնացե՛ք սահմանամերձ գոտի, որ 14 միլիոն ստանաք:
Բայց այս անորոշ ու լարված վիճակում, պարզ է, չէ՞, որ երեխաների հետ ոչ մեկը չի գնա այնտեղ»:

Grigoryan family«Ինձ հետաքրքիր է, թե այսօրվա պաշտոնյաներից որեւէ մեկը գոնե մի շաբաթով իր ընտանիքի հետ կգնա՞ սահմանամերձ գյուղում ապրելու,
որ մեզ են նման բան առաջարկում»:

Grigoryan family«Մենք ու հազարավոր մյուս ընտանիքները մեր կամքով չենք հայտնվել այս իրավիճակում»:

Grigoryan family«Ես ու ամուսինս մեր առողջության հաշվին Բերձորում մեր տունն ու կյանքն էինք կառուցել:
Հասկանում ենք, որ այդ ամենը էլ չի վերադառնա, բայց նոր կյանք սկսելու համար գոնե նորմալ հնարավորություն ենք խնդրում»:

Նման հոդվածներ