• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վթարային իրավիճակներում միմյանց էլեկտրաէներգիա կտրամադրեն

aliq 14:53 | 09.09.2022
aliq 14:53 | 09.09.2022
Էլեկտրաէներգիա

Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի եւ Վրաստանի էներգաշուկաների օպերատորները համաձայնագիր են ստորագրել վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի տրամադրման վերաբերյալ։

Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ փաստաթուղթը ստորագրվել է Թբիլիսիում Վրաստանի պետական էլեկտրահամակարգի եւ Հայաստանի «Շուկայական քլիրինգային կենտրոնի» միջեւ հայ–վրացական համատեղ աշխատանքային խմբի նիստի շրջանակում, որին մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեն եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Կողմերն ընդգծել են էլեկտրաէներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության կարեւորությունն ու ընդգծել առաջնահերթ ուղղությունները։

Միկաուտաձեն ընդգծել է նաեւ տարածաշրջանում կայունության պահպանման համար երկրների միջեւ համագործակցության կարեւորությունը։ Նա դրական է գնահատել Վրաստանի եւ Հայաստանի միջեւ էներգետիկ համակարգում համագործակցությունն ու նշել, որ երկրները կարող են հետագայում եւս շարունակել զարգացնել էլեկտրահաղորդման անդրսահմանային ցանցերն ու այդպիսով նպաստել էլեկտրաէներգիայի տարանցման հոսքերի աճին։

Կողմերն շեշտել են նաեւ Սեւծովյան մալուխի նախագծի կարեւորությունը, որի իրագործումից հետո Վրաստանի էներգահամակարգը կկապվի ռումինականի հետ, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Վրաստանից եւ տարածաշրջանի այլ երկրներից դեպի ԵՄ էլեկտրաէներգիայի արտահանումն ավելացնելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ողջունել են հայ գերիների վերադարձը հայրենիք
հաջորդը
Հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Մուստաֆաեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • ԵՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել

  • Վրաստանի փորձը եւ հայաստանյան իրականությունը. անկուսակցական քննարկում Լճաշենում

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 3

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն