• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ողջունել են հայ գերիների վերադարձը հայրենիք

aliq 13:08 | 09.09.2022
aliq 13:08 | 09.09.2022
Ned Price

Նախօրեին հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը ողջունել են ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ  Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Ողջունելի է այսօր Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրը օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո: Կարեւոր մարդասիրական ժեստ է եւ հատկանշական է նաեւ, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ողջունելով հայ գերիների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, նշել է, որ դա դրականորեն կանդրադառնա Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ գործընթացի համար։

«Հուսով ենք՝ մնացած բոլոր ձերբակալվածները շուտով կվերադառնան տուն, եւ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձեւավորելու եւ առկա տարաձայնությունները լուծելու համար»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Նեդ Փրայսը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հերթին ողջունելով Հայաստանին եւ Ադրբեջանին հինգ հայ գերիների հանձնման առթիվ, թվիթերյան գրառման մեջ նշել է, որ  այն տեղի է ունեցավ երկկողմ ձեւաչափով բանակցության արդյունքում: «Հումանիտար բոլոր առկա խնդիրների լուծումը առանցքային առաջնահերթություն է»,- շեշտել է Միշելը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ
հաջորդը
Վթարային իրավիճակներում միմյանց էլեկտրաէներգիա կտրամադրեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 4

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 5

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն