• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օգտագործված մեքենաների գները սկսել են աճել

aliq 16:04 | 09.09.2022
aliq 16:04 | 09.09.2022
cars

Ռուսաստանում oգտագործված ավտոմեքենաների գները սկսել են աճել։ Ընդ որում՝ աճը նկատվել է դեռ օգոստոսից։ Մասնագետները սա բնական են համարում, քանի որ արձակուրդային սեզոնից հետո աշխուժություն է նկատվում։

Արձանագրվել է նաեւ նոր ավտոմեքենաների պակասորդ, որը եւս նպաստում է օգտագործված ավտոմեքենաների գների ամրապնդմանը։ Այս ամենով հանդերձ, դրանք չեն հասել այս տարվա մարտ-ապրիլի գնային ցուցանիշներին, որոնք կարելի է համարել գնային առավելագույն նիշ։

Ռուսական «Ավտոստատի» տվյալներով՝ ավտոմեքենաների միջինացված արժեքը հունվարից հունիսի համար 1,2 միլիոն ռուբլի է (60% աճ), իսկ ահա «երիտասարդ» կամ մինչեւ յոթ տարեկան ավտոմեքենաների միջինացված գինը նշված ժամանակահատվածի համար՝ մոտ 2,3 միլիոն ռուբլի (51%- աճ)։ Նոր ավտոմեքենաների մասով գները չեն փոխվել գարնանից ի վեր։

Ընդ որում՝ ռուսական ավտոշուկայի հիմնական խաղացողների գնային կայունացումն ու աճը տարբեր դրսեւորումներ են ունեցել։ Մասնավորապես «Դրոմ» ընկերությունում գնանկումը արձանագրվել է ապրիլ-հունիսին, իսկ հուլիսից սկսվել է օգտագործված ավտոմեքենաների գնաճը։ Օգոստոսին օգտագործված մեքենայի գինն այս ընկերությունում աճել է 2%-ով՝ կազմելով 885 հազար ռուբլի։

«Ֆրեշ» ընկերությունում օգոստոսին, հուլիսի համեմատ, օգտագործված մեքենաների գնաճը եղել է 1,5%՝ հասնելով 1,2 միլիոն ռուբլու։ Տարեսկզբի համեմատ օգտագործված ավտոմեքենաներն այս ընկերության վաճառքի սրահներում թանկացել են 18,5%-ով։ Պրեմիում սեգմենտի ավտոմեքենաների գինն էլ կայունացել է եւ արդեն ամառվա վերջին եղել է 7,7 միլիոն ռուբլի։

«Ավտո․ռու» ընկերության մասնագետների կարծիքով օգտագործված մեքենաների գները հունիսին արդեն կայունացել էին ու դուրս եկել «կայուն կորի» վիճակի։ Եթե փետրվարին մինչեւ յոթ տարեկան ավտոմեքենաներն այս ընկերությունում արժեին 1,7 միլիոն ռուբլի, ապրիլին այդ գինը հասել էր 2,4 միլիոնի, հունիսին՝ 2,2 միլիոնի։ Տարեսկզբի համեմատ միջինը 28%-ով թանկացել են մինչեւ հինգ տարեկան ավտոմեքենաները։ Մյուս՝ «Ավիլոն», «Ալտուֆյեւո-Ավտոդոմ» եւ այլ ընկերություններում եւս նույն պատկերն է։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Մուստաֆաեւ
հաջորդը
ՌԴ-ն, Իրանը եւ Ադրբեջանը աշխատանքային խումբ կստեղծեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 4

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 5

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն