Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադեւոսյանը հայտնել է, որ նախօրեին գերությունից վերադարձած 5 զինծառայողները հարցաքննվում են:
«Զինվորները Երեւանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Նրանք հարցաքննվում են, որից հետո կհստակեցվի նրանց կարգավիճակը»,– նշել է Թադեւոսյանը։
Նա հավելել է, որ հայրենիք վերադարձած գերիներից 4-ը Շիրակից են, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը, Լոռիից։ Շիրակցի տղաները գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդի դիրքերից, իսկ Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ։