ՀՀ դատախազության լրատվության վարչությունից հայտնել են, որ Դատախազությունը 2016-ից 2022-ի հունիսը ներառյալ ստացել է 71 հազար 455 դիմում-բողոք: 1038 դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:
2020-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում: 19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու եւ համատեղ ընթացքը լուծելու համար:
Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում: 17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 12 հաղորդում համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:
ՀՀ դատախազությունում 2016-ից 2022-ի հուլիսը ներառյալ կազմակերպվել է քաղաքացիների 11 հազար 258 ընդունելություն: