Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 10-ին կմեկնարկի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանից առաջնությանը կմասնակցի ազատ ոճի 6 ըմբիշ։ Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչը Հաբեթնակ Կուրղինյանն է:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստան հավաքականի կազմում են 6 ըմբիշ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ)։ Թիմն աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցելու է Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 10-18-ը: