• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Որքա՞ն գումար կպահանջվի Ուկրաինայի վերականգնման համար

aliq 19:03 | 09.09.2022
aliq 19:03 | 09.09.2022
Ukraine

Եվրոպական հանձնաժողովը, Ուկրաինայի կառավարությունն ու Համաշխարհային բանկը Ուկրաինայի հետպատերազմական վերականգնումը գնահատել են 349 միլիարդ դոլար։ Սպասվում է, որ այս թիվը առաջիկա ամիսներին կաճի, քանի որ պատերազմը շարունակվում է։

Ուկրաինայի վնասի եւ կարիքների արագ գնահատումը (RDNA) ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ուկրաինայի՝ տվյալ պահի դրությամբ կրած վնասների առաջին համապարփակ գնահատումն է քսան տարբեր հատվածներում։ Փաստաթղթում շարադրված են նաեւ ֆինանսավորման այն կարիքները, որոնք ունենալու է Ուկրաինան կայուն, ներառական վերականգնման համար։ Ներկայացված է նաեւ վերականգնման պլանավորման ճանապարհային քարտեզը։

ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ պատերազմի հենց սկզբից ԵՄ-ն ի վիճակի է եղել կենտրոնացնելու 10 միլիարդ եվրո եւ հատկացնելու Ուկրաինային առաջնահերթ հումանիտար, արտակարգ ու ռազմական օգնության համար։ Եվս հինգ միլիարդ դոլարի ֆինանսավորում էլ այժմ ընթացքի մեջ է։

Ըստ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի՝ Ուկրաինայի արագ վերականգնման առաջին փուլի համար միայն անհրաժեշտ կլինի 17 միլիարդ դոլար, որից 3,4 միլիարդն այս տարվա ընթացքում Կիեւն արդեն ստացել է։

Հայտարարությունում նշվում է, որ փետրվարի 24-ից հունիսի 1-ը պատերազմի պատճառով Ուկրաինային հասցված ֆինանսական վնասը 97 միլիարդ դոլար է։

Ավերածությունները հատկապես զգալի են բնակելի հատվածում, տրանսպորտային, առեւտրի եւ արդյունաբերության ոլորտներում։ Ավերածություններ հիմնականում Չեռնիգովի, Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Զապորոժիեի եւ Կիեւի մարզերում են։

Ի դեպ, Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ նշված 349 միլիարդ դոլարը 1,5 անգամ գերազանցում է Ուկրաինայի՝ 2021-ի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)։ Հաջորդ 36 ամիսներին անհետաձգելի կարիքների բավարարման համար անհրաժեշտ կլինի 105 միլիարդ դոլար:

Անհետաձգելի կարիքներն են կրթական եւ առողջապահական ենթակառուցվածքների ու կենսական կարեւորություն ունեցող տրանսպորտային ուղիների վերականգնումը, ջեռուցման եւ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման միջոցով նախապատրաստությունն առաջիկա ձմեռվան, գյուղատնտեսության աջակցությունը այլն։

Զեկույցում նաեւ ասվում է, որ կարեւոր խնդիր են աղբի ու պատերազմից հետո մնացած պայթուցիկ ու ռազմական նշանակության նյութերի հետ տարվող աշխատանքը եւ վնասազերծումը։

Պատրաստեց  Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հասարակ ուկրաինացիների համար լրացուցիչ դժվարություններ չեն ստեղծվի. Զախարովա
հաջորդը
Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 14 ըմբիշ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն