• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փաշինյանի այցը Թեհրան շրջադարձային կլինի. Ռաիսի

aliq 17:26 | 01.11.2022
aliq 17:26 | 01.11.2022
Raisi

Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ամփոփելով Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքը, հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի այցը Իրան, անկասկած, շրջադարձային պահ կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար։ Ռաիսին նշել է, որ Թեհրանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կովկասյան տարածաշրջանին, որն Իրանի պատմության եւ քաղաքակրթության մաս է։

«Տարածաշրջանային հարցերի լուծումը պետք է լինի այդ տարածաշրջանի իշխանությունների ձեռքում։ Չեմ կասկածում, որ Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար»,– ասել է Ռայիսին։

Իրանի նախագահը կարեւորել է նաեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացումը` նշելով, որ իրանական կառավարությունը շեշտը դնում է բարիդրացիության վրա։

Իրանի իշխանությունները պետք է տեղյակ լինեն

ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ ընդունում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները։ Ըստ նրա` Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետեւորդների միջեւ խաղաղ համագործակցության եւ համակեցության հստակ խորհրդանիշ:

«Ես Ռաիսիին տեղեկություն եմ տրամադրել Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին եւ համաձայն եմ  տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման վերաբերյալ Իրանի նախագահի կարծիքի հետ»,–հավելել է Փաշինյանը։

Երկու պետությունների ղեկավարների բանակցություններից հետո Թեհրանում տեղի կունենան պատվիրակությունների բանակցությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սահմանային անցակետերը եւ հսկողության ռեժիմները հաստատված են. Բադասյան
հաջորդը
Տարանցիկ միջանցք Հայաստանի եւ Պարսից ծոցի միջեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն