• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

100 հազար դոլար ներդրման դիմաց՝ 5 տարվա կացության իրավունք

aliq 20:11 | 01.11.2022
aliq 20:11 | 01.11.2022
Iran economy

Իրանի կառավարությունը ներքին գործերի նախարարությանն արտոնել է մեկ ամսվա ընթացքում ցանկացող օտարերկրյա քաղաքացիներին տրամադրել Իրանում 5 տարվա ժամանակավոր կացության իրավունք՝ պայմանով, որ նրանք առնվազն 100 հազար դոլարի ներդրում կկատարեն իրանական տնտեսության մեջ։

Ներդրումը պետք է հաստատի Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների  նախարարությունը։ Նման որոշմամբ՝ Իրանի Կառավարությունը փորձում է խթանել այլ երկրներից դեպի Իրան կապիտալի հոսքը։

Իրանի կառավարությունը որոշումն ընդունել է կիրակի՝ փոփոխություններ կատարելով «Այլ երկրներից դեպի Իրան կապիտալի հոսքի խթանման» մասին օրենքի նախագծում։

Նշենք, որ Իրանը հաճախ է օտարերկրյա կապիտալի հոսք ապահովելու համար խթանիչ գործողություններ իրականացնում։ Այսպես՝ 2020 թվականին Իրանի Կենտրոնական բանկը թույլատրել էր օտարերկրացի ներդրողների համար, որոնք ցանկություն են հայտնել ժամանակավոր կացության իրավունք ստանալ Իրանում, բացել բանկային հաշիվներ։

Դեռեւս 2018-ին Իրանի Տնտեսական կոորդինացիայի բարձրագույն խորհուրդը թույլատրել էր օտարերկրացի քաղաքացիներին Իրանում 5 տարով ժամանակավոր կացության իրավունք ստանալ իրանական տնտեսության մեջ 250 հազար եվրոյի ներդրումներ կատարելու դիմաց: Դրանից առաջ էլ օտարերկրացիները պետք է 300 հազար եվրոյի ներդրում կատարեին 3 տարվա կացության իրավունքի տրամադրման դիմաց։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ շատ քաղաքացիներ բիզնեսը տեղափոխել են Հայաստան. ԿԲ նախագահ
հաջորդը
ՌԴ քաղաքացիներն իրենց հետ 1,7 միլիարդ դոլար են բերել Հայաստան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն