• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հիմնադրամը 67,4 միլիարդ դրամի հատուցում է տրամադրել

aliq 15:23 | 02.11.2022
aliq 15:23 | 02.11.2022
Insurance Foundation for Servicemen

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից (ԶԱՀ) հայտնել են, որ հիմնադրամը հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման  եւ դրանից հետո տեղի ունեցած զարգացումների հետեւանքով:

Նոյեմբերի 2-ի դրությամբ՝ հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 4957 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67,4 միլիարդ դրամի հատուցում։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-ին հիմնել է ՀՀ կենտրոնական բանկը՝ հայրենիքը եւ նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին եւ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում եւ Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 80,3 միլիարդ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ ներկա դրությամբ 11,8 միլիարդ դրամ, որոնք ստացվում են Սփյուռքից, ինչպես նաեւ ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտներից` շուրջ 8,7 միլիարդ դրամ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանն իր տեղակայման վայրում
հաջորդը
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն