• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Ո՞ւր է տանում թուրք-հունական մեդիապայքարը

Լիլիթ Գրիգորյան 19:00 | 02.11.2022
Լիլիթ Գրիգորյան 19:00 | 02.11.2022
Greece-Turkey border

Տարեսկզբին որդեգրված «Խաղաղության դիվանագիտության» ֆոնին Թուրքիան ծրագրել էր հարաբերությունները կարգավորել Հունաստանի հետ։ Այս համատեքստում մարտին Հունաստանի վարչապետ Միցոտակիսն անգամ այցելեց Անկարա։ Թվում էր, թե վերջնական կարգավորումն իսկապես մոտ է։

Սակայն կարճ ժամանակ անց բարիդրացիական սլաքներւը սկսեցին հակառակ ուղղությամբ շարժվել։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ամռանը պաշտոնական Թուրքիան հայտարարեց, թե իրենց հետախուզական անօդաչուները ռազմական կուտակումներ են նկատում Էգեյան ծովի այն կղզիներում, որոնք դեմիլիտարիզացված են հայտարարվել։ Իսկ պաշտոնական Հունաստանն այս պնդումները որակում էր որպես սադրանք ու հերքում։ Շուտով երկրների ղեկավարները սկսեցին միջազգային տարբեր ամբիոններից միմյանց մեղադրանքներ հղել, ու բացասական վերաբերմունքն անմիջապես արտացոլվեց լրատվական հարթակներում։

Թե որը կլինի Հունաստան-Թուրքիա մեդիապայքարի գագաթնակետը, դեռ պարզ չէ։ Լարվածությունը շարունակում է աճել նույն տեմպերով։ Վերջին շրջանում երկու երկրների պաշտոնական լրատվամիջոցները ողողված են մեկը մյուսին ուղղված մեղադրանքներով եւ «ապացույցներով», թե իրար դեմ ինչ-որ հարձակումներ են ծրագրում եւ կամ տարածքային նկրտումներ ունեն։ Ստորեւ առանձնացրել ենք թուրքական իշխանամետ մեդիադաշտում վերջին տասն օրվա ընթացքում շրջանառվող մի քանի գլխագրեր․

  • «Խոստովանություն Հունաստանի կողմից․ Թուրքիային չենք կարող հասնել» Sabah
  • «Թուրքիայի արտադրած նոր զինատեսակները մեզ վախեցնում են․ ծանր խոստովանություն Հունաստանի կողմից» Hürriyet
  • «Հունական մեդիան գրում է Աթենքի կեղտոտ խաղի սցենարը․ F-16, ԵՄ անդամակցություն, ՆԱՏՕ դաշնակից․․․ բոլոր միջոցները փորձում են» Sabah
  • «Հունաստանը կրակի հետ է խաղում․ գերմանական տանկերը մոտեցրել է Թուրքիայի սահմանին» Milliyet
  • «Հունաստանի կողմից մահվան մատնված փախստականները փրկվել են»
  • «Հունաստանը շարունակում է Թուրքիայի մասին սուտը տարածել»

Ուշագրավ է նաեւ, որ Հունաստանի վերաբերյալ հրապարակվող նյութերը կտրուկ շատացել են։ Բոլոր լրատվամիջոցներում օրվա թարմ լուրերի ցանկում Հունաստանի վերաբերյալ բացասական հռետորաբանությամբ առնվազն մեկ նյութ կա։

Հոկտեմբերի 2-ին այս առիթով եղավ Թուրքիայի քաղաքական էլիտայի՝ ի դեմս արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի, ամենակոշտ հայտարարություններից մեկը։ Արձագանքելով պնդումներին, թե Հունաստանը նախապատրաստում է հարձակում Թուրքիայի վրա, Չավուշօղլուն նախաձեռնությունն անվանեց ոչ խելամիտ քայլ․ «Պատրաստվել հարձակման մեզ վրա կնշանակի, որ Հունաստանն ուղեղը հացի հետ է կերել։ Դիմում ենք Հունաստանին․ մի՛ նայեք, թե ով է կանգնած ձեր թիկունքին։ Նայեք, թե ում եք դեմ առնում»։

Օրեր շարունակ թուրքական եւ հունական լրատվամիջոցները խոսում են նաեւ Էգեյան ծովում ինչ-որ կերպ հայտնված փախստականների մասին՝ մեկը մյուսին մեղադրելով այս փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքի ու նրանց կյանքը վտանգելու համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այս հարցին եւս անդրադարձել է ու նշել, որ Աթենքի «սադրիչ քաղաքականությունը» կամաց-կամաց ձախողվում է․ «Հունաստանը փորձում էր կեղծ լուսանկարներով ու կեղծ տեղեկություններով Թուրքիայի վրա ցեխ շպրտել, իսկ մենք դրան արձագանքում ենք հստակ փաստաթղթերով»։

Չավուշօղլուն նաեւ հայտարարել է, որ Հունաստանը խախտում է փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները ու չի կիրառում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրապարակվել է սեպտեմբերի 13-14-ին զոհված զինծառայողների ոչ ամբողջական ցանկը
հաջորդը
Վրաստանը մեդիագրագիտության խնդիրներ ունի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն