• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեկ տարվա ստաժի համար արժեքը կավելանա 25 դրամով

aliq 14:04 | 04.11.2022
aliq 14:04 | 04.11.2022
pensioner

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ 2023-ին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 հազար դրամի։

Ավելացումը նախատեսվում է 2023-ի հուլիսի 1-ից։ Նվազագույն թոշակի չափը կավելանա 4400 դրամով` ներկայիս 31 հազար 600 դրամից հասնելով 36 հազարի։

Նախատեսվում է վերանայել աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման ձեւը` 1 տարվա ստաժի համար սահմանելով մեկ արժեք` 525 դրամ` ներկայիս 500 դրամի փոխարեն։ Զինվորական ծառայության 1 տարվա արժեքը կսահմանվի 1700 դրամ` ներկայիս 1600 դրամի փոխարեն։

Նախարարը հավելել է, որ պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը 1-ին կարգի հաշմանդամության համար կհասցվի 50 հազար 600 դրամի` ներկայիս 46 հազար դրամի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամի համար` 41 հազար 400 դրամ` 36 հազար դրամի փոխարեն եւ 3-րդ խմբի հաշմանդամի համար 38 հազար դրամ` այժմ գործող 33 հազար դրամի փոխարեն։ Զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը 2023-ի հուլիսից կդառնա 38 հազար դրամ` ներկայիս 33 հազար դրամի փոխարեն։

89 հազար 629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 հազար 350 դրամ։ Սոցիալական այս եւ այլ ծրագրերի ֆինանսավորման ավելացման արդյունքում 2023-ի պետական բյուջեի սոցիալական հատվածը կկազմի 648,5 միլիարդ դրամ` 2022-ի 579.8 միլիարդ դրամի փոխարեն։

2023-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը եւս կբարձրանա` 68 հազար դրամից դառնալով 75 հազար դրամ։

Բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները Կառավարությունը 2022-ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 հազար 600 դրամից հասցնելով 31 հազար 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023-ի հունվարի 1-ից։ Բայց հարկային եկամուտների ավելացման արդյունքում որոշումը Կառավարությունն ընդունեց ավելի շուտ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն բարձր է գնահատել հանձնաժողովների հանդիպումը Բրյուսելում
հաջորդը
Միրզոյանն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության պատվիրակությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն