• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Պատերազմին վե՞րջ կդներ վերնախավի զավակներից կազմված «ոսկի վաշտը»

aliq 19:00 | 07.11.2022
aliq 19:00 | 07.11.2022

«Ինձ որ թողնեք, վերնախավի զավակներից վաշտ կհավաքեմ, եւ հաջորդ օրը պատերազմը կավարտվի». այս արտահայտությունը վերագրում են հանգուցյալ գեներալ Ալեքսանդր Լեբեդին, որ նա արել է 1990-ականներին՝ չեչենական պատերազմի օրերին:

Ռուսական «Կարեւոր պատմություններ» կայքի հետաքննող լրագրողները, առաջնորդվելով գեներալի փիլիսոփայությամբ, որոշել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներից «ոսկի վաշտ» ձեւավորել. նրանք հեռախոսով կամ էլեկտրոնային նամակով կապվել են ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների հետ եւ Ուկրաինա՝ պատերազմի մեկնելու առաջարկ արել։ Ուշագրավ է ոչ այնքան պարբերականի նախաձեռնությանը «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչների՝ միանգամայն սպասելի արձագանքները, որքան պատերազմից հեռու նրանց վարած «քաղցր» կյանքը:

3,85 միլիոն հետեւորդ ունեցող ֆիթնես բլոգերը

Aleksey StolyarovՄասնավորապես, երբ «Կարեւոր պատմությունները» փորձել է կապվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի 32-ամյա փեսայի՝ ֆիթնես բլոգեր Ալեքսեյ Ստոլյարովի հետ, պարզվել է՝ նա թռել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդու՝ հանգստանալու։

Ստոլյարովի YouTube-յան ալիքին հետեւում է 3,85 միլիոն մարդ: Նրա կինը՝ Շոյգուի կրտսեր դուստրը, Մոսկվայում 148 քմ բնակարանի, ինչպես նաեւ 435 եւ 191 քմ փենթհաուսի սեփականատեր է:  Զորահավաքի մասին հարցին Շոյգուի փեսան ոչ մի կերպ չի արձագանքել:

Միջուկային պատերազմի կոչերն ու թվային տրանսֆորմացիան

Ilya MedvedevՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի 27-ամյա որդին՝ МГИМО-ի շրջանավարտ Իլյան, պատերազմի թեժ շրջանում անդամագրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը: Կուսակցական տոմսը նրան անձամբ հանձնել է պատերազմի գլխավոր ջատագովներից մեկը՝ Անդրեյ Տուրչակը:

Իլյայի հայրը՝ Դմիտրի Մեդվեդեւը, վերջին ժամանակներս գնդակահարությունների, մահվան դատավճիռների ու միջուկային պատերազմի կոչեր է անում: Մեդվեդեւի որդին, որն իր գիտելիքները կիրառում է բիզնեսի եւ թվային տրանսֆորմացիայի ոլորտներում, լրագրողներին պատասխանել է, որ դեռ ծանուցագիր չի ստացել։

Դոնբասի համակարգողն ու աղբի վերամշակման մասնաբաժինը

Andrey UgnichՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի 33-ամյա փեսան՝ Անդրեյ Ուգնիչը, զորահավաքի նկատմամբ վերաբերմունքի մասին հարց լսելուց հետո պարզապես անջատել է հեռախոսը։ Նրա աները՝ Կիրիենկոն, որին անվանում են Դոնբասի համակարգող, այցելում է բռնազավթված տարածքներ եւ ռազմաշունչ հայտարարություններ անում:

Ուգնիչը կնության է առել Կիրիենկոյի ավագ դստերը, որի հետ սովորել է Ֆրանսիայում: 2019-ին նա Տամբովի շրջանում աղբի վերամշակման ընկերությունում մասնաբաժին է ստացել:

Քարոզչամիջոցներ համակարգողի մեդիամենեջեր որդին

Aleksey & Danila GromovsՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովի որդիները՝ 30-ամյա Ալեքսեյը եւ 27-ամյա Դանիլան, զորահավաքի մասին հարցը լսելուն պես անջատել են հեռախոսը։ Նրանց հայրը՝ Ալեքսեյ Գրոմովը, երկար տարիներ համակարգել է ռուսական լրատվամիջոցների ու քարոզչամիջոցների աշխատանքը: Նրա ավագ որդին մեդիամենեջեր է, գլխավորում է «Կուբ» ինտերնետ-ռեսուրսը:

Կրտսեր որդին վարում է Tesla, Porshe եւ Audi Q5 թանկարժեք ավտոմեքենաներ, մի քանի բնակարան ունի Մոսկվայի կենտրոնում, որոնցից մեկը հայրը ստացել է նախագահի աշխատակազմից:

Maybach է քշում ու պարբերաբար ջնջում է չաթը

Mark TipikinՄոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի 29-ամյա փեսան՝ Մարկ Տիպիկինը, չի պատասխանել հեռախոսազանգերին, սակայն ջնջել է չաթը, երբ կարդացել է «ինչպես է վերաբերվում զորահավաքին» հարցը։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կլանի անդամ Վորոբյովի ղեկավարած Մոսկվայի մարզը ողողված է Ուկրաինայի պատերազմի օգտին խորհրդանիշներով:

Վորոբյովի դուստրն ու փեսան շքեղ առանձնատուն ունեն Իտալիայի կուրորտային քաղաքներից մեկում՝ Ֆորտե դեի Մարմիում: Տիպիկինը վարում է Maybach եւ BMV մակնիշի ավտոմեքենաներ եւ Harley Davidson մոտոցիկլետ: 2020-ին БКС ներդրումային ընկերության կուտուզովյան մասնաճյուղում 19 միլիոն ռուբլի եկամուտ է վաստակել:

«Ճիշտ տեսակետներ» ունեցող ընտանիքի զավակը

ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի 39-ամյա որդին՝ Անդրեյը, ռեստորանային, շինարարական եւ ծրագրային ապահովման ընկերությունների համասեփականատեր է: Նրա բիզնես գործընկերների մեջ քրեական անցյալով մարդիկ կան: 2021-ին «Նախագիծ» պարբերականը բացահայտել է, որ ՆԳՆ նախարարի որդու ընտանիքը 1,8 միլիարդ ռուբլու կարողություն ունի: Պարբերականի հարցին ի պատասխան նա ասել է, թե պատրաստ է ծանուցագիր ստանալուն պես մեկնելու Ուկրաինա՝ պատերազմի: «Որպես հայրենասեր եւ իմ պետության քաղաքացի՝ միշտ կպաշտպանեմ այն: Եթե կանչեն զորահավաքի, պատասխանատվությամբ կարձագանքեմ ու կմնեկնեմ ռազմաճակատ: Չեմ բացառում, որ էդպես էլ կլինի, քանի որ շատ ճիշտ տեսակետներ ունեցող ընտանիք ունեմ»։

Ուժային կառույցի պաշտոնյայի ձեռներեց որդիները

Պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովի որդիները՝ 34-ամյա Դանիելն ու 31-ամյա Զացուրը, որոնց ընկերություններին պատկանող գրասենյակային կառույցները գնահատվում են 400 միլիոն ռուբլի, հայտարարել են, որ եթե զորահավաքի կանչեն, կմեկնեն ռազմաճակատ: Պաշտպանության փոխնախարարի ավագ որդին եղել է «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռներ» պաշտպանական բաժնետիրական ձեռնարկության վաճառքի աջակցության դեպարտամենտի ղեկավար: Կրտսեր որդին 2019-ին աշխատել է Բնակարանային տնտեսության ռեսուրսների հաշվարկման սարքեր արտադրող IT ընկերությունում:

Մոլոտովի շառավիղը ծանուցագիր չի ստացել

Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովի 20-ամյա որդին՝ Դմիտրին, որը կարիերա է անում բանկային ոլորտում, ասել է, որ ծանուցագիր չի ստացել: «Ուրախ եմ, որ զորահավաքն ավարտվել է, քանի որ ենթակա էի զորակոչման: Եթե պատերազմ լինի, կգնամ կռվելու»,- ասել է Սովկոմբանկի վերլուծաբան Նիկոնով կրտսերը:  Նրա հայրը՝ Ստալինի օրոք ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովի թոռ Վյաչեսլավ Նիկոնովը, որպես պատգամավոր պուտինյան օրենքներին միշտ կողմ է քվեարկում:

Խորհուրդ է տվել հետեւել պետական լրատվամիջոցներին

Pavel BelousovՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի 28-ամյա որդին՝ «Kler & Klarte»-ի սեփականատեր Պավելը, որի հաճախորդներն են «Ռոստեխ»-ը, «Ռոսկոսմոս»-ն ու ՌԴ արդյունաբերական  առեւտրի նախարարությունը, պարբերականի հարցին ի պատասխան ասել է, որ պատրաստ է մեկնել կռվելու Ուկրաինա:

«Ի՞նչ տարբերություն՝ ինչի համար ես կռվի գնում: Գաղափարն ի՞նչ կապ ունի: Եթե պետությունը համարում է, որ պետք է կռվել, ուրեմն պետք է կռվել»: Նա «Կարեւոր պատմություններ»-ի լրագրողներին խորհուրդ է տվել հետեւելու պետական լրատվամիջոցների եւ լսելու երկրի ղեկավարության ելույթները:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարզային դպրոցում աշակերտները 7 տարի ֆիզիկա չեն անցել
հաջորդը
ՆԱՏՕ-ին միանալուց հետո Ֆինլանդիան միջուկային զենք չի տեղակայի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն