• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երկու երկրներն էլ աշխատում են հանուն ապագա խաղաղության. ԱՄՆ պետքարտուղար

aliq 11:35 | 08.11.2022
aliq 11:35 | 08.11.2022
Էնթոնի Բլինքեն

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միացյալ Նահանգների աջակցությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին:

Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ ունեցած ելույթում Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունն իրապես կայուն խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է, եւ իրենք ուրախ են, որ աջակցում են այդ երկխոսությանը: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:  Բլինքենի համոզմամբ՝ 1991-ին անկախության վերականգնումը կենսականորեն կարեւոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման տեսանկյունից, իրավունքներ, որոնց ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է:

«Կարծում եմ նաեւ արդարացի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30-ից ավելի տարիները հանգեցրել են հսկայական մարդկային, նյութական կորուստների՝ կորսված կյանքեր, խոր սպիներ: Բայց այն, ինչ հիմա տեսնում ենք, երկու երկրների իրական եւ խիզախ քայլերն են անցյալը հետեւում թողնելու եւ կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են հանուն Հարավային Կովկասի պայծառ ապագայի, ապագա խաղաղության»,- նշել է Բլինքենը:

Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ իբրեւ Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամ՝ Միացյալ Նահանգները կանի հնարավոր ամեն ինչ՝ այդ ջանքերին աջակցելու, կողմերի հետ կայուն խաղաղության ճանապարհով քայլելու համար: «Սա, ըստ իս, ավելի լավ, ավելի պայծառ ապագայի խոստում է: Եվ ես ողջունում եմ ձեր եւ ձեր կառավարություններին այն խիզախության եւ վճռականության համար, որ ցուցաբերում եք այդ նպատակին հասնելու համար»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամեն օր պատերազմ է
հաջորդը
Էներգամատակարարման համաձայնագիր են կնքել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն