• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բողոքի ցույցերի մասնակիցը դատապարտվել է մահապատժի

aliq 19:29 | 14.11.2022
aliq 19:29 | 14.11.2022
Iran protest

Թեհրանի դատարանը մահապատժի է դատապարտել 22-ամյա Մահսի Ամինիի ողբերգական մահվանից հետո Իրանում սկսված բողոքի ցույցերի մասնակիցներից մեկին։ Սա առաջին մահվան դատավճիռն է Իրանում վերջին շրջանում ծավալվող բողոքի ցույցերի մասնակցի նկատմամբ։

Մահապատժի դատապարտվածը մեղավոր է ճանաչվել կառավարական շենքի հրկիզման, հանրային կարգի խախտման համար, իրանական դատարանը համարել է նաեւ, որ նա սպառնալիք է ստեղծում իրանական ազգային անվտանգությանը։  Մահվան դատապարտվածը մեղավոր է ճանաչվել նաեւ կոռուպցիայի եւ «Աստծո դեմ մարտնչելու՝ մոհարեբի համար»։ Վերջին դրվագն, ըստ իրանական օրենսդրության, առավել ծանր հանցագործություն է համարվում եւ պատժվում է մահապատժով, նույնիսկ եթե հավելյալ այլ մեղադրանքներ  չլինեն։

Եվս հինգ ցուցարարի Թեհրանի դատարանը դատապարտել է 5-10 տարվա ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով «ազգային անվտանգության դեմ գործած հանցագործություն կատարելու համար հանցավոր համաձայնության գալու համար»։ Բանտարկության դատապարտվածներն իրավունք ունեն բողոքարկելու իրենց նկատմամբ ընդունված վճիռը։

Հոկտեմբերի վերջի դրությամբ իրանական բանտերում պահվում է վերջին ցույցերին մասնակցած 315 ցուցարար, որոնց հանդեպ դեռ դատական գործ չի հարուցվել։ Նրանց մեղսագրվում են բավականին ծանր հանցագործություններ՝ «հակակառավարական քարոզչություն», «երկրի անվտանգությունը խաթարելու համար հանցավոր համաձայնություն», «հանրային կարգի խախտում» եւ այլն։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դեմոկրատների վերահսկողությունն ԱՄՆ Սենատում պահպանվել է
հաջորդը
ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագահները պատրաստ են երկխոսության

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն