• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լեհաստանը հրթիռակոծվել է ուկրաինական ՀՕՊ հրթիռներով. Ստոլտենբերգ

aliq 19:18 | 16.11.2022
aliq 19:18 | 16.11.2022
Jens Stoltenberg secretary general of NATO

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպի մասին նախնական տեղեկությունները վկայում են, որ դրանք եղել են ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներ։

Ամփոփելով Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստի արդյունքները՝ Ստոլտենբերգը նաեւ ասել է, որ դաշինքը չունի որեւէ ապացույց, որ Լեհաստանի տարածքը միտումնավոր է հրթիռակոծվել։ Յենս Ստոլտենբերգը նաեւ ընդգծել է՝ ՆԱՏՕ-ն նշաններ չի տեսնում, թե Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում դաշինքի վրա։

Ըստ ամերիկյան CNN-ի՝ ԱՄՆ նախնական գնահատականներին ծանոթացած երկու պաշտոնյաներ եւս հայտնել են, որ Լեհաստանի արեւելքում երկու մարդու մահվան պատճառ դարձած հրթիռն արձակվել է Ուկրաինայից, թեեւ այն ռուսական էր:  Պաշտոնյաներից մեկի դիտարկմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նկատի ուներ այս տեղեկությունը, երբ ավելի վաղ հայտարարել էր, թե քիչ հավանական է, որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի տարածքից:

Իր հերթին Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը հայտնել է, որ հրթիռն, ըստ ամենայնի, Լեհաստանի տարածքում է ընկել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ռուսական հրթիռը խոցելու հետեւանքով:

ԱՄՆ-ի արձագանքը «զուսպ» էր, Լեհաստանինը` «հիստերիկ». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վարշավայի արձագանքը Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպին կարող էր ավելի պրոֆեսիոնալ լինել, հատկապես երբ խոսքը նման զգայուն թեմայի մասին էր:

Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի` հրթիռներին առնչվող միջադեպին ԱՄՆ-ի արձագանքը զուսպ էր, Լեհաստանինը` «անիրական տվյալների վրա հիմնված հերթական «հիստերիկ» ռուսաֆոբիան»։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը կցանկանար նույն զգացմունքային արձագանքը լսել «Հյուսիսային հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ։

Լեհական լրատվամիջոցները նոյեմբերի 15-ին հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում հրթիռների ընկնելու հետեւանքով երկու մարդ է զոհվել: Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հրթիռները ռուսական արտադրության են։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ ուսանողները Պեկինում սովորելու հնարավորություն կունենան
հաջորդը
Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել 52 իռլանդացու նկատմամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն