• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը

aliq 19:34 | 20.11.2022
aliq 19:34 | 20.11.2022
Qatar 2022

Կատարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 20-ին մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը սկսվել է Երեւանի ժամանակով 19:00-ին, որին 20:00-ին կհաջորդի բացման՝ Կատար-Էկվադոր հանդիպումը:

Աշխարհի այս առաջնությունը բացառիկ է, քանի որ ամռան փոխարեն անցկացվում է աշնանն ու ձմռանը: Կատարում նոյեմբերին օդի ջերմաստիճանը 20-30°C է: Ամռան՝ 0-50°C բարձր անտանելի շոգերը նկատի առնելով էլ որոշվել է առաջնությունն անցկացնել նոյեմբեր-դեկտեմբերին:

22-րդ մունդիալը բացառիկ է նաեւ նրանով, որ առաջին անգամ է անցկացվում արաբական երկրում եւ երկրորդ անգամ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում եւ Ճապոնիայում էր 2002-ին):

Մունդիալի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

4 ընկերական հանդիպում, 4 ընկերական հաղթանակ

Կատարը աշխարհի առաջնություն ընդունող ամենափոքր տարածք եւ քիչ բնակչություն ունեցող երկիրն է: Առաջնության կազմակերպիչները նախապատրաստության համար ավելի շատ գումար են ծախսել, քան նախորդ 21 առաջնությունները միասին:

Կատարցիներն առաջին անգամ են մասնակցում աշխարհի առաջնությանը, ուստի նրանց համար ամեն ինչ առաջինը կլինի բացման խաղում՝ խփած կամ բաց թողած գոլը, վաստակած միավորը, հարվածը դարպասին, անկյունայինը եւ այլն: Կատարի հավաքականը հոկտեմբեր-նոյեմբերին անցկացրել է 4 ընկերական հանդիպում, որոնցում տարել է նույնքան հաղթանակ:

Աշխարհի այս առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր: Գալիք աշխարհի առաջնություններին կմասնակցի 48 թիմ:

Դոհան 2022-ին՝ Մունդիալ 22-ին ծախսել է 220 միլիարդ դոլար

Առաջնության կազմակերպման վրա տանտերերը ծախսել են մոտ 220 միլիարդ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018-ի աշխարհի առաջնության նախապատրաստման համար Ռուսաստանը ծախսել էր 14,2 միլիարդ դոլար: 220 միլիարդ դոլարից 10 միլիարդը հատկացվել է 8 մարզադաշտերի կառուցմանը, մնացածը ծախսվել է նոր հյուրանոցների, մետրոյի կայարանների, ճանապարհների, օդանավակայանների եւ այլ անհրաժեշտ շինությունների կառուցման համար:

Աշխարհի բուն առաջնության կազմակերպման բոլոր ծախսերը հոգում է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան: ՖԻՖԱ-ն տրամադրել է 1,7 միլիարդ դոլար եւ ակնկալում է ստանալ մոտ 3 միլիարդ դոլարի շահույթ:

Մունդիալ 22-ում բացառիկ է նաեւ այն, որ ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունն անցկացվելու է փակ եւ հատուկ օդորակման համակարգով՝ հսկայական օդորակիչներով կահավորված  մարզադաշտերում: Օդը կմաքրվի ու կսառեցվի չափազանց թանկ, գերարդիական սարքավորումներով: Ամբողջ համակարգին անհրաժեշտ հսկայածավալ էլեկտրաէներգիան կարտադրեն տանիքներին տեղադրված արեւային վահանակները:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանդիպումներ Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում
հաջորդը
Չերեւան։ Թալին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Լոր՝ Սահյանի ծննդավայրը

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն