• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աջակցություն ու համերաշխություն են հայտնել Հայաստանին

aliq 14:25 | 21.11.2022
aliq 14:25 | 21.11.2022
Francophonie conferance

Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20-ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ընդունվել է «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ»  բանաձեւը, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։

Բանաձեւը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի, հատկապես դրա հետեւանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։

Կազմակերպությունը քաջալերել է կողմերին եւ հորդորել խաղաղ եւ տեւական կարգավորման ուղղությամբ առավելագույն ջանքերը գործադրել՝ հարգելով միջազգային իրավունքի, ներառյալ տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները եւ կոչ արել խստորեն հարգելու հրադադարը։

Ընդգծվել է նոր սրացումից խուսափելու կարեւորությունը եւ կոչ արվել լիարժեք իրագործելու 2020-ի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը եւ ողջունել գործադրվող ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման ուղղությամբ։ Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել ռազմագերիների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ անհետ կորած անձանց ճակատագրի, ինչպես նաեւ մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փոխհատուցում գործազուրկներին աշխատանքի ընդունող գործատուներին
հաջորդը
Տոկաեւը հաղթում է 81,31 % ձայնով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն