• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսները եւ ուկրաինացիները երկուստեք խոշտանգում են գերիներին

aliq 16:20 | 22.11.2022
aliq 16:20 | 22.11.2022
Kharkov

Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությունը հաստատում է, որ բռնություններ իրականացնում են ռուսներն ընդդեմ ուկրաինացի գերիների, ուկրաինացիներն` ընդդեմ ռուսների:

ՌԴ-ն ուկրաինական ուժերին մեղադրում է ռուս գերիների մի խմբի մահապատժի ենթարկելու համար՝ այն որակելով որպես պատերազմական հանցագործություն։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է՝ ինչպես են ռուս զինվորականները գերի հանձնվում, որից հետո տասը զինվորականներին հրահանգում են պառկել գետնին ու նրանց  գնդակահարում են գլխից: Կիեւում պնդում են, որ գերի հանձնվելու պահը «բեմադրել են» ռուս զինվորականները՝ նպատակ ունենալով հարձակում գործելու ընդդեմ իրենց գերի վերցնողների:

ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածը անվանել է «կանխամտածված սպանություն»: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ ռուս գերիներին սպանելու հարցով Ռուսաստանը միջազգային հետաքննություն է պահանջում:

Գերիները պարբերաբար ենթարկվում են էլեկտրաշոկի եւ ստորացումների

Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է երկու կողմից բանտարկյալների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը տեղեկացրել է որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան հաճախակի կտտանքների են ենթարկում ռազմագերիներին:

ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք պնդում են, որ գերիները պարբերաբար ենթարկվում են էլեկտրաշոկի եւ ստորացումների: Ազատ արձակված ուկրաինացի բանտարկյալների ճնշող մեծամասնությունն ասել է, որ իրենց խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի են ենթարկել: Ինը մարդ մահացել է գերության մեջ:

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Ուկրաինան թույլ է տվել մուտք գործել կալանավայրեր, որտեղ պահվում են ռուս գերիներ: Կիեւը հայտարարել է, որ կհետաքննի ռուսական սոցցանցերում տարածված տեսագրությունները: Փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան այդ տեսագրության իսկությունը խիստ կասկածի տակ է առել: Ուկրաինացի զինվորականներին գերիների կյանքը պահպանելու մասին խիստ հրաման է տրվել, որպեսզի հնարավոր լինի նրանց փոխանակել ռուսներից գերեվարված ուկրաինացի զինվորականների հետ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Գազպրոմի» տուգանքը չեղյալ է հայտարարվել
հաջորդը
Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սուրիկ Խաչատրյանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն