• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զգալիորեն ավելացել են զենքի գործադրմամբ հանցագործությունները

aliq 14:15 | 24.11.2022
aliq 14:15 | 24.11.2022
gun

Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության՝ Ռուսաստանում զգալիորեն ավելացել են զենք-զինամթերքի եւ պայթուցիկների գործադրմամբ հանցագործությունները։ Ընդ որում՝ այդ կատեգորիայի հանցագործությունները հատկապես աճել են Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում։ Նշված հանցագործությունների ամենաբարձր աճը արձանագրվել է Կուրսկի եւ Բելգորոդի մարզերում՝ համապատասխանաբար 675 եւ 213 տոկոս։ Նույն կատեգորիայի հանցագործությունները 2 անգամ ավելացել են Մոսկվայում, 1,5 անգամ՝ Պսկովի մարզում։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում զենք-զինամթերքի եւ պայթուցիկների գործադրմամբ հանցագործությունները ընթացիկ տարվա 10 ամիսներին աճել են մոտ 30 տոկոսով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Զուտ թվային արտահայտմամբ, ընթացիկ տարվա 10 ամիսներին կատարվել է զենք-զինամթերքի եւ պայթուցիկների գործադրմամբ 5000 հանցագործություն։

Ընդ որում՝ պայթուցիկ նյութերով եւ պայթուցիկ սարքերով գործադրված հանցագործությունների թիվը (283) հասել է վերջին վեց տարվա առավելագույն ցուցանիշին։ Միաժամանակ 7,3 տոկոսով նվազել են զենքի անօրինական շրջանառությանն առնչվող հանցագործությունները։ Ընթացիկ տարվա 10 ամիսներին արձանագրվել է այս կատեգորիայի 19,2 հազար հանցագործություն։

Ընդհանուր առմամբ հանցավորությունը Ռուսաստանում նվազել է։ Ընթացիկ տարվա 10 ամիսներին արձանագրվել է 1 միլիոն 677,1 հազար հանցագործություն, ինչը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 1,7 տոկոսով։ Հանցավորության նվազում արձանագրվել է 56 դաշնային սուբյեկտում, աճ՝ 29 դաշնային սուբյեկտում։

Մտահոգիչ է այն, որ 21,5 տոկոսով ավելացել են կազմակերպված հանցախմբերի ծանր հանցագործությունները (23,5 հազար)։ 36 տոկոսով ավելացել են ծայրահեղական ուղղվածության հանցագործությունները (1247)։  Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 440 հանցագործություն, որոնք կապված են ծայրահեղական գործունեության կոչերի հետ, ինչը 5 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
8,9 միլիոն դոլար՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարումը բարելավելու համար
հաջորդը
Թուրքիայի ավիահարվածները սպառնում են ամերիկացի զինծառայողների անվտանգությանը. Պենտագոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն