• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արցախի «զիջումը» տարածաշրջանում վերջ չի դնի հակամարտություններին. Լեմկինի ինստիտուտ

aliq 14:15 | 25.11.2022
aliq 14:15 | 25.11.2022
Lemkin Institute for Genocide Prevention

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով: «Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: Ադրբեջանը հավակնություններ ունի Արցախի նկատմամբ, թեեւ այդ տարածքում հազարամյակներ շարունակ բնակչության մեծամասնությունը հայեր են եղել»,-նշված է հայտարարությանը կից թվիթերյան գրառման մեջ:

Ինստիտուտը հիշեցնում է, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի հիմնարար իրավունք է, եւ Արցախի ժողովուրդն արժանի է նրան, որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի ինքնորոշման նրանց պահանջներին: Լեմկինի ինստիտուտը Արցախի խնդիրներն  ուսումնասիրելու համար արդար լուծելու եւ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով անկախ միջազգային հանձնաժողով ստեղծելու կոչ է անում:

Հայտարարությունում նաեւ հակիրճ ներկայացվում է Արցախի կարգավիճակի փոփոխության պատմությունը, Արցախյան երկու պատերազմները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Միջազգային հանրությունն, ըստ Լեմկինի ինստիտուտի, չպետք է անտեսի տարածաշրջանում Հայոց ցեղասպանության հետեւանքները, որն «Արեւմտյան Հայաստանում լիովին ոչնչացրեց հայկական ներկայությունը», ինչպես նաեւ «հայերի նկատմամբ ադրբեջանցի ազգայնականների անզուսպ ցեղասպանական թշնամանքը»:

Լեմկինի ինստիտուտը նաեւ շեշտում է, որ Արեւմտյան աշխարհը եւ հատկապես ՆԱՏՕ-ն չեն հասկանում՝ Արցախը «զիջելը» կնշանակի հայերի դեմ ցեղասպանության թողտվություն՝ հայերի բռնի տեղահանում եւ հալածանքներ, համատարած ոճրագործություններ, մշակութային ժառանգության ոչնչացում եւ վերջին տասնամյակների ընթացքում կովկասյան տարածաշրջանում ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկը, դրանց թվում՝ փախստականների մեծ հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն:

«Եվ որ կարեւոր է, հաշվի առնելով Թուրքիայում եւ Ադրբեջանում ցեղասպանության ներկայի կարմիր դրոշները, ինչպես նաեւ այն, ինչ մենք գիտենք ցեղասպանության գործընթացի մասին ընդհանրապես, աներեւակայելի է, որ Արցախի «զիջումը» վերջ կդնի հակամարտություններին տարածաշրջանում, առավել եւս կհանգեցնի «խաղաղության» եւ «բարեկեցության»,- նշված է հայտարարությունում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ում իշխանությունները հետապնդում են լրատվամիջոցներին
հաջորդը
Կրակել են խաղաղ բնակիչների ուղղությամբ․ Արցախի ոստիկանություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն