• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանը կարեւոր դեր է խաղում խաղաղության հաստատման գործում. Ռիքեր

aliq 15:05 | 01.12.2022
aliq 15:05 | 01.12.2022
Gharibashvili Reeker meeting

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձեւաչափով հանդիպել է Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ:

Զրույցակիցներն ի թիվս երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցրեի, անդրադարձել են նաեւ տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին եւ Հայաստան-Ադրբեջան երկխոսության մեջ Վրաստանի միջնորդական դերին: Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ եւ կարեւոր միջոցն են ցանկացած հակամարտությունը լուծելու եւ առաջ շարժվելու համար:

Ավագ խորհրդականը հայտարարել է, որ Վրաստանը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Ռիքերը հիշեցրել է, որ սերտորեն գործակցել է Թբիլիսիի հետ՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման միջնորդի: Ըստ Ռիքերի՝ Վրաստանը ԵՄ մոնիտորինգային մեխանիզմների աջակցությամբ շարունակում է նպաստել տարածաշրջանային անվտանգությանը:

Ավելի վաղ Ռիքերը աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան:  Բաքու եւ Թբիլիսի այցերից հետո նա դեկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան: «Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը Երեւանում կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների եւ այլոց հետ՝ քննարկելու համար Միացյալ Նահանգների աջակցությունը տեւական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյբուքյան գրառման մեջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արդյոք իրատեսական է ԵԱՏՄ-ԲՐԻԿՍ միասնական վճարումային համակարգի ներդրումը
հաջորդը
Պահանջել են փոխել Թբիլիսիի ամանորյա կարգախոսը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն